Լրահոս 24/7

Կարելի է պարզապես ջուր խմել. Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ելույթ է ունեցել էներգետի ըմպելիքների վաճառքը մինչև 18 տարեկան անձանց արգելող օրինագծ քննարկման ժամանակ, նշելով.

«Կոֆեինի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա, որպես խթանիչ, հայտնի է. մենք ինքներս ամեն օր սուրճ ենք խմում, որպեսզի ավելի առույգ զգանք մեզ, կարողանանք նիստերի մասնակցել, բոլոր օրենքները կարդալ, հետո ճիշտ քվեարկել: Բայց երբ որ դոզան, կոնկրետ էներգետիկների մեջ 1 լիտրի հաշվարկով 150 միլիգրամից անցնում է, արդեն համարում ենք օրգանիզմին վնասակար»։

Նրա խոսքով, այստեղ է սահմանը, որը, սակայն, կարող է փոխվել՝ գիտության զարգացմանը զուգընթաց:

Ըստ Թորոսյանի, բոլոր գազավորված և իրենց մեջ տարբեր նյութեր պարունակող ըմպելիքները վնասակար են.

«Դրա փոխարեն կարելի է պարզապես ջուր խմել՝ մեր հալալ, զուլալ ջուրը»:

Թորոսյանը, առիթը օգտագործելով, հիշեցրեց, որ մինչև 18 տարեկաններին արգելված է նաև ծխախոտի ու ալկոհոլի վաճառքը, նշեց՝ ականատես է եղել, որ այդ կանոնը պահպանվում է։

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

7 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

28 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

42 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

52 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago