Լրահոս 24/7

Խնդիր էր դրված, այդ թվում՝ 44-օրյա պատերազմով, լուծել Հայաստանի հարցը. Փաշինյան

2018 թվականի բերումով ու իրավիճակում` Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող էր լինել մեկ ճանապարհով Հայաստանի անկախության հաշվին: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

«Ես էմոցիոնալ գնահատական չեմ տալիս այդ իրադրությանը: Ես նախկինում ասել եմ, որ այդ պահի դրությամբ Ղարաբաղի հարցը լուծված էր, այդ պահի դրությամբ խնդիր էր դրված, այդ թվում՝ 44-օրյա պատերազմով, լուծել Հայաստանի հարցը»,- նշեց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ եթե 2021 թվականի մայիսին առաջնորդվեին այն տրամաբանությամբ, ինչն առաջարկում էր ընդդիմությունը, դա նշանակելու էր Հայաստանի Հնարապետության պետականության լուծարում:

«Որովհետև խորհրդարանը ցրված էր, Կառավարությունը հրաժարական տված էր, ու եթե մենք ձեր մտքերի ընթացքով ու տրամաբանությամբ գնայինք, հիշում եք, որ ասում էիք՝ ինչու եք ՀԱՊԿ-ին դիմում, դուք մի հատ չէիք կրակում, ՀԱՊԿ-ի՞ն եք դիմում: Մենք այդ ժամանակ որ կրակեինք, լինելու էր ռազմական էսկալացիամեր դաշնակիցների կողմից թիկունքում մեզ համար լարած որոգայթներով, բայց եկեք նայենք դրա քաղաքական հետևանքը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չէին ունենա, Հայաստանում օրինական իշխանության ինստիտուտներ չէին ձևավորվի, ու կարող է, օրինակ, նման սցենար լիներ, որ այդ թվում անվտանգային կազմակերպությունը մտնում է ու Հայաստանում իրականացվում է անցումային կառավարում: Ես սրանից խուսափելն եմ համարում մեծ հաջողություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

21 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

52 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

1 hour ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago