«Մենք ունենք 604 միլիարդի ճեղքվածք, որը տարվա կտրվածքով պետք է ունենանք, որպեսզի կարողանանք այն ծրագրերը, որոնք նախատեսել է կառավարությունը և Դուք, վճարենք։ Սա մեր բոլորիս մտքի մեջ է, որ 604 միլիարդը պակասում է։ Հիմա ինձ կասե՞ք այն գործիքները, որով մենք պետք է, օրինակ, արդյունավետություն, վարչարարություն, նոր գեներացիա ապահովենք, որտեղի՞ց է, որ Դուք ներդրումներ պետք է կատարեք՝ մեզ նոր գեներացիա պահովվի, որ Դուք օգոստոսին ասեք մեզ՝ 604 չէ, այլ 500 է պետք»,- ասաց Սուքիասյանը՝ հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
«Ի՞նչ կարգի գործողություններ եք անելու, որ մենք ավելի արդունավետ հասնենք նրան, որ այդ գումարների մեծ մասը միայն ու միայն ծառայի գեներացիայի համար։ Այն քաղաքականությունը, որը Դուք պետք է փոխեք, որպես իշխանություն, կառավարությունը, մենք բոլորով, դա ներդրումային քաղաքականություն է, որը մեզ շատ է խանգարում»։
Հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը 2025 թվականի պակասուրդի մասին է՝ շեշտելով, որ հարցը բոլոր փուլերում իրենց ուշադրության կենտրոնում է։ «Ցավով պետք է ասեմ, որ կան սոցիալական պարտականություններ, որ պետք է արվեն, և ինչպես գիտեք, ահռելի հատված գնում է այդ ուղղությամբ»,- նշեց նախարարը՝ ասելով, որ Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկում են աջակցության գործիքները, որոնք պետք է թիրախային աջակցություն ցույց տան, օրինակ բելերով, որ իրենց վերջին աջակցության ծրագիրը ՏՏ ոլորտին է, որը գեներացիա պետք է ապահովի։
«Ընդյանուր առմամբ՝ կապիտալ ծախսերի մակարդակի բարձրացում դա այն հիմնական գործոներից, երբ խոսում ենք պոտենցիալի բարձրացման մասին, մեր պոտենցիալը բարձրացրել է նաև այս կապիտալ ծախսերի ավելացման շնորհիվ»։
Սուքիասյանը հետաքրքրվեց, թե կապիտալ ծախսերի մասով ոսկե միջինը կարողանում են գտնել, որ այն հատվածը, որ որ գնալու է Էկոնոմիկայի նախարարության պնդմամբ այս կամ այն ոլորտում ներդրումներին և կապիտալ ծախսերը, որոնք որ ուղիղ կատարում են թե՛ պաշտպանության ոլորտում, թե՛ այլ ճյուղերի վրա։
Նա անդրադառնալով IT ոլորտի օրինակին՝ նշեց, որ չգիտեն ինչ են ունենալու, որովհետև նախկինում ոչ մի վիճակագրություն, վերլուծություն չի եղել, ուղղակի տարբեր մարդկանց հետ զրույցելով ենք այդ փոփոխությունը արել․ «Շատ կուզենամ ունենալ, թե ամեն մի կազմակերպություն ինչ կարգի գեներացիա է ապոհվել՝ նոր աշխատատեղեր, ինչով է զբաղվել, ոնց է դարձել մրցունակ, եթե չէ միգուցեո այլ ոլորտի վրա այդ գումարը ծախսենք։ չէ մի գուցե այլ ոլորտի»։
Նախարարը նշեց, որ դա շատ տեղին դիտարկում է և Ֆինանսների նախարարությունը պնդում է ցանացած որոշման, ծախս անելու դեպքում այդ հիմնավորումները ներառել։
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…