«Մայր Հայաստան» խմբակցությունը հավաքել է երեւանցիների 17 հազար ստորագրություն տրանսպորտային ռեֆորմների իր նախագծի ներկայացման համար։ Այս մասին բացօթյա ճեպազրույցում ասել է խմբակցության ներկայացուցիչ Անդրանիկ Թեւանյանը։
Նա հիշեցրել է, որ «Մայր Հայաստանը», համաձայն չլինելով քաղաքային իշխանությունների գաղափարներին տրանսպորտի ռեֆորմների ոլորտում, նախաձեռնել է սեփական նախագիծը։
Քանի որ ավագանիում այն մերժել են, որոշվել է ստորագրահավաք կազմակերպել, դա թույլ կտա նախագիծն օրակարգ մտցնել։ Նախագիծը ներկայացրել են քաղաքացիներին եւ հավաքել 17 հազար ստորագրություն, չնայած կիսով չափ քիչ էր հարկավոր, նշել է Թեւանյանը։
Նախագիծն այդուհետ ներկայացվել է քաղաքացիների անունից։ Եթե այն մերժեն, հարցը կարող է դրվել հանրաքվեի, ինչի համար անհրաժեշտ կլինի մայրաքաղաքի բնակիչների 10 տոկոսի ստորագրությունը։
Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է փոխադրավարձը թողնել նույնը, իսկ փոխադրման աժեքը փաթեթի գնման դեպքում կլինի ավելի քիչ։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…