Լրահոս 24/7

Ուկրաինան պատրաստ է հայտարարել խաղաղության պատրաստակամության մասին. WSJ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու Մայք Ուոլցի և Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնի թեկնածու Քիթ Քելլոգի հետ: Այդ մասին հայտնել են Reuters և The Wall Street Journal-ը պարբերականները՝ հղում անելով աղբյուրներին:

Reuters-ի զրուցակիցները մանրամասներ չեն ներկայացնում Թրամփի թիմի հետ ուկրաինական պատվիրակության հանդիպումից: WSJ-ի տեղեկություններով՝ քննարկումներին միացել է նաև ընտրված փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Մինչ այդ, ինչպես գրում է պարբերականը, Երմակը Ֆլորիդայում հանդիպել է Սյուզի Ուայլսի հետ՝ Թրամփի շրջանում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի:

Ըստ WSJ-ի աղբյուրների՝ Երմակն այցելել է Վաշինգտոն՝ Թրամփի օգնականների հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Ուկրաինան, ինչպես գրում է WSJ-ն, «մտադիր է հայտնել խաղաղության իր պատրաստակամության մասին»։ «Բայց դա պետք է լինի կայուն խաղաղություն։ Անկայուն, ժամանակավոր խաղաղությունը չի համապատասխանում ԱՄՆ – ի կամ Ուկրաինայի շահերին», – ասել է Կիևի ծրագրերին ծանոթ պարբերականի զրուցակիցը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

15 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

18 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago