Աշխարհ
05.12.2024

Մի շարք արտգործնախարարներ Լավրովի ելույթից առաջ լքել են ԵԱՀԿ նիստերի սենյակը

Մի շարք արտգործնախարարներ Լավրովի ելույթից առաջ լքել են ԵԱՀԿ նիստերի սենյակը

Ուկրաինայի, Լատվիայի, Լեհաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարները լքել են ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստերի սենյակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթից առաջ։

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է , որ գերատեսչության ղեկավար Անդրեյ Սիբիգան հանդիպման սենյակից դուրս գալուց առաջ Լավրովին անվանել է «ռազմական հանցագործ»։

Նրան հետևելով մի շարք արտգործնախարարներ և դիվանագետներ լքել են դահլիճը։ Դա, մասնավորապես, արել են Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին , Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն, Լեհաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին և Մակա Բոչորիշվիլին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխին «Եվրոպական պրավդա»-ին ասել է , որ դահլիճը լքել են նաև Ռումինիայի, Լիտվայի և Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչները։

Մալթայի մայրաքաղաք Վալետայում ընթանում է ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստը։ Միջոցառման նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց ԵԱՀԿ-ի «ինստիտուցիոնալ ճգնաժամի» մասին, որը, ըստ ռուսական կողմի, «արևմտյան մի շարք երկրների ապակառուցողական գործողությունների հետևանք էր»։

Չնայած դրան, Լավրովը, ով գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ, եկավ Մալթա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային չեղարկել են նախկինում տրված վիզան (նրան բացառության կարգով վիզա են տվել, քանի որ նա նույնպես ԵՄ պատժամիջոցների ցանկում է)։

Լատվիան, Լիտվան և Էստոնիան դեմ են արտահայտվել այս բացառմանը։ Լավրովի մասնակցության պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը , Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հրաժարվել են մասնակցել Նախարարների խորհրդի նիստին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է