Լրահոս 24/7
06.12.2024

Ալիեւը «հուղարկավորե՞լ է» Էրդողանին

Ալիեւը «հուղարկավորե՞լ է» Էրդողանին

«Ոմանք ժամանակից շուտ «հուղարկավորել էին» Ռեջեպ Թայիփ Էրդողանին եւ հավերժ հավատարմության երդում տվել Վլադիմիր Պուտինին, իսկ Էրդողանը մեկ շաբաթում Պուտինին հեռացրեց Սիրիայից եւ Միջերկրական ծովից»,- ֆեյսբուքյան գրառում է կատարել Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիեւան (Հաջիբեյլի):

Ավելի վաղ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր դեմ դատական նիստից առաջ ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Սիրիայի իրադարձությունների վրա եւ ասել, որ «բռնապետության եւ դինաստիական իշխանության դարաշրջանն ավարտվում է»:

Օգոստոսի 18-ին, երբ սկսվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու երկօրյա պետական այցը, «Մուսավաթի» առաջնորդ Իսա Գամբարն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հարցազրույցում միանշանակորեն ձեւակերպել է, որ դա «Ադրբեջանի ազգային-պետական շահերի դեմ է»:

Այդ բնորոշումը նրան շատ թանկ արժեցավ. Խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Մուսավաթի» առաջադրած քսանհինգ թեկնածուներից եւ ոչ մեկը պատգամավոր չընտրվեց:

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը գումարել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքներով տարածված պաշտոնական հաղորդագրության վերջին կետը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիան «ցանկանում է որ բանակցություններում դրական տեղաշարժերը հանգեն խաղաղության պայմանագրի, որ համապատասխանում է տարածաշրջանի բոլոր կողմերի շահերին»:

Կարելի՞ է հասկանալ, որ Անկարան հասկացնում է, որ հայ-ադրբեջանական չկարգավորվածությունն իր համար «այլեւս անցանկալի բեռ է»:

Մոտ երկու շաբաթ առաջ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն MeydanTV-ի կայքում հրապարակախոսական ոճի հոդված է հեղինակել, որտեղ ժողովրդա-խոսակցական լեզվով ներկայացրել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում թուրք-ադրբեջանական «երկխոսությունը»:

Ըստ այդմ, Թուրքիան ասում է. «Հայաստանի սահմանադրության նախաբանում Ղարաբաղի մասին ինչ գրված է՝ թող այդպես էլ մնա, դա գործնական նշանակություն չունի»:

Կա՞ թուրք-ադրբեջանական նման «բանավեճ», թե հեղինակը միայն ենթադրում է, որ Թուրքիան «մի օր կարող է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել սահմանը եւ դրանով փակել Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ այլ երկրների կողմից հայկական հարցն իր դեմ օգտագործելու հնարավորությունը»,- ինչպես նա է ձեւակերպել՝ դժվար է կողմնորոշվել:

Բայց եթե Գյուլթեքին Հաջիեւան ֆեյսբուքյան գրառման ենթատեքստով ծաղրում է Ալիեւին, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը՝ գնահատում, որ նրա «ռուսահպատակությունը» հակասում է Ադրբեջանի ազգային-պետական շահերին, իսկ մյուսն ակնարկում, որ Բաքվում էլ կարող են «բռնապետության եւ դինաստիական իշխանության դեմ ապստամբել», ապա, թերեւս, կարելի է զգուշորեն ենթադրել, որ Անկարա-Բաքու հարաբերություններում միջազգային քաղաքականության «օրակարգի տարընթերցում», այնուամանայնիվ, կա:

Իրավիճակի «նրբությունն» այն է, որ Իլհամ Ալիեւի «ռուսահպատակությունը» կամ ռուս-ադրբեջանական ռազմավարական-դաշնակցային համագործակցությունն Ադրբեջանում սոցիալ-քաղաքակրթական հիմք չունի: Ադրբեջանական հանրությունը գերակշիռ մեծամասնությամբ, եթե ոչ՝ ամբողջությամբ Ռուսաստանը համարում է թշնամի:

Նույն մենթալիտետն իշխում է նաեւ Թուրքիայում: Էրդողանը, կարծես, գնահատել է Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների վտանգավորությունը կամ համոզված է, որ Մոսկվայից հնարավորն արդեն ստացել է եւ «ժանիքներ է ցուցադրում»:

Այդ «ճակատում» Իլհամ Ալիեւը նրա զինակիցը չէ գոնե այս փուլում:

Անշուշտ, դրանից չի հետեւում, թե Անկարան եւ Բաքուն «սառցե դարաշրջան են մտել» կամ Էրդողանն Ալիեւի նկատմամբ անցնելու է «ձեռքերի ոլորման քաղաքականության»: Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառելի չէ, իսկ նվազագույն հնարավորությունը հաճախ գործնական ավելի մեծ կարեւորություն է ունենում, քան ավանդական պատկերացումների վրա կառուցված «հավանականության տեսությունը»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է