Լրահոս 24/7

ՀՀ-ն ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. ԱՄՆ պաշտպանության քարտուղարը՝ Պապիկյանին

Պենտագոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հանդիպման վերաբերյալ: Նրանք հանդիպել են՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները:

«Ձեր այցը պատմական է: Հայաստանն իր ձեռքը մեկնել է Միացյալ Նահանգներին, և ես հպարտ եմ, որ այսօր ձեզ հյուրընկալում եմ այստեղ։ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել»,- ասել է Օսթինը` ողջունելով իր գործընկերոջը:

Քարտուղար Օսթինը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների աջակցությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը․ «Մեր զորքերը ուս ուսի ծառայել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության ժամանակ, և մենք շարունակում ենք միասին աշխատել ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում: Սա մեր առաջին հանդիպումն է, և մենք ունենք լիարժեք օրակարգ: Ես անհամբեր սպասում եմ լսելու Հայաստանի զինված ուժերի ձեր տեսլականի և Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների մասին»:

Թիվ 1

Recent Posts

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

13 seconds ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

30 minutes ago

Հակոբ Մովսեսն ասել է՝ «ՀՅԴ գաղափարախոսությունը վտանգավոր է», ինչը կուսակցությունը վարկաբեկելու փորձ է. Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…

39 minutes ago

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…

1 hour ago

ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…

1 hour ago

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

2 hours ago