

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Սիմոն Աբգարյանի հեղինակային բեմադրության հյուրախաղերի անցկացումն ու այն հանդիսատեսին ներկայացնելու հնարավորությունը:
«Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանում: Մշակույթի և մասնավորապես թատրոնի զարգացումը ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է: Գիտեմ, որ երեկ ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում. սա նշանակում է՝ թատրոնի լեզուն թարգմանության կարիք չունի»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նաև շնորհավորել է արվեստագետին Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանի հրամանատարի բարձրագույն կոչմանն արժանանալու առթիվ:
Սիմոն Աբգարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ թատրոնի զարգացմանն ուղղված ջանքերն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջինիս իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գործունեությանը, հետագա հյուրախաղերի անցկացմանը վերաբերող հարցեր:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրությունը կներկայացվի նաև այսօր՝ ժամը 19։00-ին։
Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով: «Քոմփանի դե սընք ռու» (Compagnie des 5 roues) թատերախմբի այս ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլև այլ երկրներում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…