2024 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 6%-ով: Ամփոփելով 2024 թվականը՝ այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
Հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել 1 926 405 զբոսաշրջիկ: Գրեթե կեսը ՀՀ են ժամանել Ռուսաստանից։
«Մեզ մոտ աննշան անկում է նկատվում, սակայն մինչև տարեվերջ ակնկալում ենք 2,1 մլն զբոսաշրջիկ», – ասել է Գևորգյանը:













