Այսօր մեր սիրելի գործընկերոջ՝ Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավորի, ինչպես նաև Թիվ 1-ի սյունակագիր Վահրամ Աթանեսյանի ծննդյան օրն է։
Թիվ 1-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է պրն. Աթանեսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր ներդրումը մեր թիմի ու հասարակության կյանքում անգնահատելի է։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ ուժ ու խաղաղություն՝ նորանոր հաջողությունների և ստեղծագործական բարձունքների հասնելու համար։