Լրահոս 24/7
09.12.2024

Սալոմե Զուրաբաիշվիլին անձնական ապահովության երաշխիքնե՞ր է խնդրել

Սալոմե Զուրաբաիշվիլին անձնական ապահովության երաշխիքնե՞ր է խնդրել

Տասերորդ օրն է, ինչ Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ են: Ինչպես նկատել է արեւմտյան մի լրագրող, «մարդիկ Ռուսթավելի պողոտայում հավաքվում են նույն կարգապահությամբ, ասես գնում են աշխատանքի»:

Ցուցարարների թիվը չի նվազում, չնայած որ նրանց նկատմամբ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ: Ընդդիմությունն արձանագրում է, որ ֆորմալ ուժային կառույցների փոխարեն «Վրացական երազանքը» գործի է դրել «մահվան էսկադրոններ»: Խոսքը Թբիլիսիի կենտրոնական փողոցներում գիշերային ժամերին հայտնվող խմբերի մասին է: Նրանք քաղաքացիական հագուստով են՝ «ամբողջովին սեւ» եւ հարձակվում են ցուցարարներից առանձնացած մարդկանց վրա, ֆիզիկական բռնության ենթարկում, նույնիսկ առեւանգում:

«Մահվան էսկադրոնները» հարձակվել են «Փիրվելի» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա, առգրավել նկարահանող սարքավորումները, դաժան ծեծի ենթարկել օպերատորին եւ լրագրողին: Այդ փաստի առթիվ ընդդիմադիր չորս կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել եւ «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել «ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու» մեջ:

Ներքաղաքական լարվածության օրերին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Փարիզ եւ մասնակցել Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսություններին:

«Ես խորքային քննարկում ունեցա նախագահ Թրամփի հետ: Վրաստանն ունի ուժեղ ԱՄՆ-ի կարիքը: Աստված պահապան Ամերիկային»,- սոցիալական ցանցում այս բովանդակության գրառում է կատարել նա:

Զուրաբիշվիլիի լիազորությունները մի քանի օրից ավարտվում են: Իշխող կուսակցությունը մտադիր է նախագահի ընտրություններ անցկացնել: Զուրաբիշվիլին այդ ընտությունները ոչ լեգիտիմ է որակել, քանի որ խորհրդարանը նրա կարծիքով հակասահմանադրական է: Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ նախագահի ընտրությունները տեղի կունենան:

Ռուսաստանյան մամուլում տեսակետ է շրջանառվել, որ Զուրաբիշվիլին Փարիզում ոչ թե Վրաստանի, այլ իր համար է աջակցություն խնդրել: Բանն այն է, որ նա մտադիր չէ թողնել նախագահի պաշտոնը, եթե նույնիսկ խորհրդարանը նոր ընտրություններ անցկացնի: Այդ դեպքում նրա դեմ իշխանությունը յուրացնելու մեղադրանքով քրեական գործ կհարուցվի:

«Զուրաբիշվիլին հարկադրված կլինի ընտրություն կատարել փախուստի եւ կալանավորվելու միջեւ»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Սալոմե Զուրաբիշվիլին վրացի էմեգրանտների դուստր է, ծնվել է Ֆրանսիայում, ժամանակին պաշտոնավարել այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում: Նա Վրաստան է տեղափոխվել՝ պահպանելով Ֆրանսիայի քաղաքացիությունը: Ըստ երեւույթին, Փարիզում նա իր հետագա ճակատագրի հետ կապված հարց, այնուամենայնիվ, շոշափել է:

Ստեղծված իրավիճակում, երբ Վրաստանի եւ Եվրամիության միջեւ հարավերություննեը չափազանց բարդ են, իշխանությունները հազիվ թե Զուրաբիշվիլիի դեմ քրեական գործ հարուցեն: Ըստ երեւույթին, նա ինքն էլ պատրաստ չէ մինչեւ վերջ դիմակայության գնալ: Խնդիրը, սակայն, խորհրդարանական ընտրությունների շեմը հաղթահարած չորս քաղաքական ուժերն են: Նրանք չեն ընդունում «Վրացական երազանքի» իշխանությունը, նրա ձեւավորած կառավարությունը համարում են ոչ լեգիտիմ: Այդ կուսակցությունները չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, իսկ «Վրացական երազանքը» հարյուր հիսուն մանդատից ստացել է միայն ութսունինը: Դա թույլ չի տալիս սահմանադրական փոփոխություններ կատարել, խախտվում է սահմանադրության պահանջը, որ խորհրդարանը պետք է լինի բազմակուսակցական: Իրավիճակն այնպիսին է, որ թեեւ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը քննադատում են Վրաստանի գործող կառավարությանը, բայց նրա դեմ առարկայական քայլեր չեն ձեռնարկում:

Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ Թրամփի պաշտոնամուտից հետո ամեն ինչ կկարգավորվի: Հավանաբար, դա իրավիճակի սթափ գնահատական է: Նախագահ Զուրաբիշվիլին Փարիզից, երեւի, կվերադառնա այդ տրամադրվածությամբ: Սիրիական ճգնաժամի պայմաններում, ամենայն հավանականությամբ, ոչ ոք Վրաստանում լարվածությամբ շահագրգռված չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է