Լրահոս 24/7

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության ռազմավարական գերակայությունն է. Գրիգորյան

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է, որի ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի և դրա շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովին, որը կազմակերպվել է Կոռուպցիայի կանխարգելման միջազգային օրվա առթիվ: 

«Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է:Մենք հավատարիմ ենք կառավարության ծրագրում սահմանված այն  դրույթին, ըստ որի՝ կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները: 2018 թվականից ի վեր՝ ՀՀ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման ուղղությամբ:

Մենք գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել միայն համակարգված և կանոնակարգված ձևով: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ կոռուպցիան խոչընդոտում է առանցքային բարեփոխումների իրականացմանը, ինչն էլ իր հերթին անուղղակիորեն ազդում է իրենց կյանքի որակի վրա»,-ասաց փոխվարչապետը: 

Մհեր Գրիգորյանի խոսքով՝  կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը:

Ըստ նրա՝ առանցքային է հակակոռուպցիոն կրթության և իրազեկման թիրախային քաղաքականության մշակումը և անհրաժեշտ գործողությունների իրականացումը, ինչը պետք է ապահովի հակակոռուպցիոն բարեփոխումներում հանրային ավելի մեծ ներգրավվածություն և աջակցություն:

«Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում առանցքային նշանակություն ունեն նաև կառավարության կողմից իրականացվող հանրային կառավարման բարեփոխումները: Հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումը և դրա շրջանակներում թվայնացման գործընթացի առաջմղումը ուղղակի կերպով նպաստելու են կոռուպցիայի վերացմանը կարևորագույն ոլորտներում»,-եզրափակեց Գրիգորյանը:

ՀՀ Աադարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեսաուղերձով ողջունեց և շնորհավորեց ներկաներին Կոռուպցիայի կանխարգելման միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով, որ «Համախմբելով ուժերը՝ կանխենք կոռուպցիան» խորագիրը պատահական չէ, որովհետև  մարդը, պետական մարմինը կամ կառավարությունը առանձին-առանձին կոռուպցիայի դեմ չեն կարող պայքարել, այս առումով անհրաժեշտ է համատեղել բոլորի ջանքերը:

«Շուրջ 6 տարի է՝ մեր պետությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ հիմքում ունենալով «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարը: Տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել ինստիտուտներ, որոնք այս կամ այն ուղղությամբ պատասխանատու են կոռուպցիայի դեմ պայքարի համար:

Մասնավորապես, մեր պետությունում գործում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն, որը պատասխանատու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար, գործում է հատուկ ստորաբաժանում դատախազության կազմում, որը պատասխանատու է քրեական գործերի հսկողության համար, ինչպես նաև գործում է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը: Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մեր երկիրն այլևս այն երկրների շարքում չէ, որոնք չունեն կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցոնալ համակարգեր»,-ասաց նախարարը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, կարևորելով նման համաժողովների դերն, ընդգծեց, որ կոռուպցիան ժողովրդավարական զարգացման ֆունդամենտալ թուլությունն է: 

«Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից  իրականացվող բարեվարքության ծրագիրը միտված է Հայաստանում կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության ձևավորմանը: Սա ընդգրկում է թիրախային աջակցություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Արդարադատության նախարարությանը՝ որպես հիմնական կառույցներ»,- ասաց Ջոն Ալելոն:

Նա նշեց, որ 2023-ից 2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունների գործողությունների պլանավորման գործընթացում նույնպես ԱՄՆ ՄԶԳ-ն  աջակցել է, որտեղ հստակ սահմանվում են նպատակներ՝ ընդլայնել համակարգերը, նպաստել ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ուղեցույցների մշակմանը, որոնք միտված են լինելու համակարգի զարգացմանը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

15 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

15 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

15 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

16 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

16 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

17 hours ago