Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Համապատասխան հրապարակումը տեղադրվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան X սոցիալական ցանցի էջում։
Հաղորդվում է, որ նախագահի օգնականը Իսահակ Հերցոգին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնները։ Իսրայելի նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել և խնդրել իր ողջույնները փոխանցել Իլհամ Ալիևին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։