Լրահոս 24/7

Թուրքական աղետին Բաքվի արտառոց արձագանքը

Թուրքիայի Իսպարտա նահանգում երկու ռազմական ուղղաթիռներ ուսումնա-վարժական թռիչքի ժամանակ բախվել են: UH 1 մոդելի ուղղաթիռներից մեկն, ըստ թուրքական աղբյուրների, կարողացել է վայրէջք կատարել, մյուսը խորտակվել է: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նախապես հայտնել է չորս զինվորականի «մարտիրոսական մահվան» մասին:

Ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է վեց զինվորական: Անկարան պաշտոնապես հաստատել է, որ նրանց թվում է նաեւ Իսպարտայի ռազմա-օդային ուսումնարանի պետ գեներալ-մայոր Իսա Բայդիլին: Օդային աղետի պատճառների մասին ոչինչ հայտնի չէ:

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ «ծառայողական հետաքննությունն է սկսվել»:

Մինչ այդ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ զինված ուժերի ողջ անձնակազմին:

Ռազմական գերատեսչությունն այդ կերպ ընդգծել է պատահարի նշանակությունը: Այս ֆոնին Բաքվի «Թուրան» գործակալությունը փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի արձագանքը: Նա ցավակցություն է հայտնել թուրք պաշտոնակից Գյուլերին, կորուստի կապակցությամբ «խոր վիշտ» արտահայտել: «Ձեր վիշտը մեր վիշտն է»,- ասել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը եւ բարձրյալին աղոթել «զոհված զինվորների» հագու հանգստության եւ նրանց ընտանիքներին զորակցություն հայտնել:

Զաքիր Հասանովը չէր կարող տեղյակ չլինել, որ ուղղաթիռների բախման հետեւանքով զոհվել է նաեւ Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան զինվորական՝ գեներալ-մայոր Իսա Բայդիլին: Նրա մասին հայտնի է, որ նախկինում եղել է մարտական օդաչու, բազմիցս անձամբ պատժիչ գործողություններ է իրականացրել քրդական զինված խմբավորումների դեմ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, մինչդեռ, բոլոր զոհերին անվանել է «զինվորներ»: Ընդ որում, տարիներ շարունակ ադրբեջանական բանակի մարդկային կորուստների համար Թուրքիան Ադրբեջանին ցավակցություն է հայտնել նախագահ Էրդողանի մակարդակով:

Եթե Բաքուն որոշել է Թուրքիային ցավակցություն հայտնել միայն պաշտպանության նախարարի մակարդակով, ապա դա վկայում է հարաբերությունների շատ որոշակի սառնության մասին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago