Լրահոս 24/7

Ռուսաստանի հետ մենք միշտ շահույթով ենք դուրս եկել. Տիգրան Արզաքանցյան

«Ռուսաստանի հետ մենք միշտ շահույթով ենք դուրս եկել»,- «ԱրմԼուր»-ի եթերում ասել է «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեպի Արևմո՞ւտք, թե՞ դեպի Ռուսաստան կեղմնորոշմանը:

Արզաքանցյանը նշել է, որ այսօրվա հարաբերությունների պատճառով հիմա մեր 1000-ից ավելի վարորդները Լարսում կանգնած են, քանի որ չունենք թունելներ, որը ռուսը մեզ հետ համատեղ կարող էր սարքել:

«Մեր քաղաքական աշխատանքի որակը չի հագեցնում Ռուսաստանի բոլոր քաղաքական գործիչներին: Իրենք գոհ չեն, դրա համար չեն թողնում, որ մեր մեքենաները ժամանակին հասնեն: Տնտեսական ճնշում ա, որ մենք հասկանանք»,- ասել է Արզաքանցյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին էլ է տեղեկացրել այս խնդիրների մասին, իսկ նա էլ նշել է, որ Ռուսաստանն էլ մեղավորություններ ունի՝ իր խոստումները չի կատարում:

«Ես համաձայն եմ Փաշինյանի այդ հիմնավորման հետ: Ես Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպել եմ, իրենք իրենց մեղավորությունը զգում են: Վլադիմիր Պուտինի հետ էլ եմ հանդիպել, բայց ոչ այս անգամ: Իրենք հիմա մեր կողմից ուզում են ճիշտ ու արդար աշխատանքային քայլեր»,- ասել է Արզաքանցյանը:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago