Գլխավոր
10.12.2019

ՄԱԿ-ում հնչեց Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը

ՄԱԿ-ում հնչեց Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը

 

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովը սկսվեց Կոմիտասի երաժշտությամբ:«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը: Նրա խոսքով, ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, որոնք ընթացքում երկրի խոցելի խմբերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները ճնշման են ենթարկվում:

Համաժողովը վարող Պատասխանատվության եւ պաշտպանության գլոբալ կենտրոնի տնօրեն Սայմոն Ադամսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայերի թիրախավորված սպանությունները»:

«Այս գործողությունների արդյունքում ոչնչացվեց ավելի քան մեկ եւ կես միլիոն կյանք: Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը 1915-ի մայիսին մեղադրեցին Օսմանյան Կայսրությանը մարդկության դեմ հանցանք գործելու մեջ՝ դա առաջին անգամն էր, որ այդ եզրն օգտագործվեց՝ որպես դաժանությունների ծավալը բնութագրելու փորձ»,-նշել է նա: Գիտնականների, հոգեբանների խոսքով, ցեղասպանության ժխտումը ոչ միայն անարգանք է ցեղասպանության զոհերի նկատմամբ, այլեւ ճանապարհ է բացում հաջորդ ցեղասպանության համար:

«Երբ իմ ուսանողները կարդում են Ռոն Սունիի ստեղծագործությունները, նրանք իրոք սարսափած են մնում, ցնցված, զարմացած բռնությունների մակարդակով, որոնց միջով անցավ Օսմանյան Կայսրության հայ համայնքը եւ նրանք բացատրություն են պահանջում», – նշել է Նյու Յորքի քոլեջի պատմության դասախոս Էրիք Ուայթսը:

Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցն, այս ամենը լսելով, ձայնի իրավունք խնդրեց՝ հայտարարելով, որ Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները:

Ի պատասխան նրա խոսքին՝ ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելն ընդգծել է, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է:

«Վերջին 50 տարվա ընթացքում ես չէի լսել Հայոց ցեղասպանության այսպիսի ուղղակի հերքում: Շնորհակալություն այն պատկերավոր կերպով ի ցույց դնելու համար: Սակայն խորհուրդ կտայի թարմացնել ձեր գրականությունը, քանի որ այն շուրջ 30 տարով հնացած է: Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս եւ վաղուց հերքվել են, այնպես որ կոչ կանեի փոքր-ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա: Ասեմ նաեւ՝ Թուրքիայում բազմաթիվ մարդիկ, կիրթ, ինտելեկտուալներ լիարժեք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ի հակառակ ձեր հայտարարությանը, նրանցից շատերն անազատության մեջ են հիմա կամ նախկինում եղել են անազատության մեջ հենց այն ճանաչելու համար»,-հավելել է Հենրի Թերյելը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է