Լրահոս 24/7

Հովակիմյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Միլենիում Փարթներս Քոնսալթինգի» կողմից իրականացվող «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Օկսաննա Աբրահամյանին և ծրագրի խորհրդական Ալեն Մկրտչյանին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։

ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ քննարկելով հնարավոր համագործակցության շրջանակները։

«Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Մոլդովայում՝ նպատակ ունենալով պայքարել ռազմավարական կոռուպցիայի և ապօրինի քաղաքական ֆինանսավորման դեմ։ Այն խթանելու է տարածաշրջանային համագործակցությունը, նպաստելու է պետական հաստատություների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, բարելավելու է ռիսկերի վերլուծության ու կարգավորման համակարգերը: Ծրագիրն ուղղված է նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների կարողությունների կատարելագործմանը՝ ապատեղեկատվությանը դիմակայելու և կոռուպցիայից բխող տեղեկատվական մանիպուլյացիաները հաղթահարելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

8 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

29 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

42 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

53 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago