

Ռուս իրավապահները Մոսկվայում ձերբակալել են գեներալ Իգոր Կիրիլովի և նրա օգնական Իլյա Պոլիկարպովի սպանության մեջ կասկածվող անձին։ Հաղորդվում է, որ ձերբակալվածը հավաքագրվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից. նա Ուզբեկստանի քաղաքացի է՝ ծնված 1995թ.։
ԱԴԾ-ի հաղորդագրության համաձայն, գործի քննությունը շարունակվում է։ Նշվում է, որ այս անձը հուլիսի 15-ից հետախուզվում էր գողության համար։ ԱԴԾ-ն նաև հայտնում է, որ սպանությունը պատվիրածները խոստացել էին կասկածյալին 100 հազար դոլար պարգև և նրան ուղարկել ԵՄ երկիր։
«Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք ներգրավված են ահաբեկչության կազմակերպման մեջ, կրելու են համապատասխան պատիժ», – նշել են ԱԴԾ-ում։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, թե Գեներալ Կիրիլովի սպանությունը կազմակերպել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…