Լրահոս 24/7

Մենք ենք զոհը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի կարող իր ուժերով վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին նա ասել է ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեկ։

Պարբերականը Զելենսկուն հարցրել է, թե ինչ փոխզիջումների է նա պատրաստ գնալ պատերազմին վերջ տալու համար։ «(Պատրա՞ստ եք) հանձնել Ղրիմը կամ Դոնբասը, գոնե ժամանակավորապես»,- հարցրել է թերթի լրագրողուհին։

Զելենսկին պատասխանել է. «Մենք չենք կարող հանձնել մեր տարածքները. Ուկրաինայի Սահմանադրությունը արգելում է մեզ դա անել։ Դե ֆակտո այդ տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք դրանք վերադարձնելու։ Մենք կարող ենք միայն հույս դնել միջազգային հանրության դիվանագիտական ​​ճնշման վրա՝ Պուտինին ստիպելու նստել բանակցային սեղանի շուրջ»։

Զելենսկուն նաև հարցրել են՝ պատրա՞ստ է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել։ «Կարևորը այն չէ, թե ով է նստած ձեր դիմաց: Կարևոր է, թե ինչ վիճակում ես գտնվում, երբ բանակցություն ես վարում: Չեմ կարծում, որ մենք գտնվում են թույլ դիրքերում ենք, բայց ուժեղ դիրքերում նույնպես չենք գտնվում: Կլինե՞նք ՆԱՏՕ-ում. մենք չգիտենք։ Կլինե՞նք արդյոք Եվրամիության մաս. այո, ապագայում, բայց ե՞րբ»,- նկատել է Ուկրաինայի նախագահը:

«Նման պայմաններում Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ կնշանակի նրան իրավունք տալ ամեն ինչ որոշելու երկրի մեր հատվածում։ Սկզբում մենք պետք է մշակենք մոդել, գործողությունների ծրագիր կամ խաղաղության ծրագիր՝ ինչպես ուզում եք անվանեք այն: Այդ ժամանակ դա կարող ենք ներկայացնել Պուտինին, ավելի լայն իմաստով՝ ռուսներին»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ համաշխարհային ոչ մի առաջնորդ «իրավունք չունի բանակցություններ վարելու Պուտինի հետ առանց Ուկրաինայի»։ «Մենք այդ մանդատը ոչ մեկին չենք պատվիրակել։ Մենք ենք զոհը»,- հայտարարել է Զելենսկին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago