Լրահոս 24/7

Մենք կարևորել ենք Բաքվի և Երևանի միջև հումանիտար խնդիրների շուրջ երկխոսության վերսկսումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պաշտոնյային հարց է ուղղվել, թե Մոսկվան ինչպես է մեկնաբանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար հայկական կողմին ներկայացվող Ադրբեջանի նոր պահանջները, որոնք վերաբերում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել Երևանին հարցնել, թե ինչպե՛ս են Հայաստանի իշխանությունները վերաբերվում այդ հայտարարություններին:

«Բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը հումանիտար բլոկի քննարկումն է, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների պահպանումը, պատմամշակութային, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ հասանելիության ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների ու կալանավորված անձանց փոխանակումը»,- ասել է նա և հավելել.

«Մենք նշել ենք, որ կարևորում ենք Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերսկսումը հումանիտար բոլոր հարցերի շուրջ՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ հասարակական գծով։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը ցանկանան օգտվել մեր հնարավորություններից»,- նշել է Զախարովան։

Թիվ 1

Recent Posts

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

21 minutes ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

44 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

2 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

3 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

4 hours ago