Լրահոս 24/7

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպման օրը դեռ որոշված չէ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ դեռ չեն պայմանավորվել սահմանազատման հարցերի մշտական հանձնաժողովի հաջորդ հանդիպման օրվա շուրջ։ Սակայն, ըստ նրա, հանդիպումը կկայանա մոտ ժամանակներում.

«Կանոնակարգի քննարկման և հաստատման փուլում արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կանոնակարգը ուժի մեջ մտնելուց հետո մենք պետք է հանդիպենք և շարունակենք աշխատանքները», – ասել է նա։

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժին դուրս գալ առաջարկվե՞լ է, թե՞ չէ. հարցին ի պատասխան Գրիգորյանն ասել է, որ սահմանազատման վերաբերյալ ունեն հստակ պայմանավորվածություն՝ հանդիպումների արդյունքները միշտ հրապարակվում են մամուլի հաղորդագրություններով, որոնցով առավելագույն մանրամասներ են հայտնում։ Սակայն կա նաև պայմանավորվածություն, որ, հաղորդագրություններից բացի, այլ կերպ չեն մեկնաբանելու.

«Կողմերը մինչ օրս պահպանել են, և մամլո հաղորդագրություններից դուրս որևէ մեկնաբանություն չեմ տալու»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

7 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

10 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

10 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

11 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

11 hours ago