ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն առաջարկել է դիտարկել Կանադան Միացյալ Նահանգների կազմում որպես 51-րդ նահանգ ներառելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ նման քայլը կարող է զգալիորեն կրճատել կանադացիների ծախսերը։
«Ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար սուբսիդիա տրամադրում Կանադային: Դա անիմաստ է: Կանադացիներից շատերը ցանկանում են, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Նրանք հարկերի և ռազմական պաշտպանության ոլորտում հսկայական գումար կխնայեն: Կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է: 51-րդ նահանգ», – գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը խոստացել է հունվարին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրք սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Դեկտեմբերի 16-ին Կանադայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք կապված են Թրամփի սպառնալիքներին արձագանքելու եղանակների հետ։
Ավելի վաղ Թրամփը կատակով արդեն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ»։ Դրան Կանադայի կառավարությունն արձագանքել է, որ վճռականորեն է տրամադրված՝ պաշտպանելու երկրի շահերը։
Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…
Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…