Լրահոս 24/7

Սուդանը հրաժարվել է իր տարածքում ռուսական ռազմածովային բազա տեղակայել

Ռուսաստանը չի հրաժարվում Սուդանում Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա տեղակայելու փորձերից, սակայն առայժմ չի հաջողվում հասնել այդ նպատակին։ Այդ մասին գրել է The Moscow Times (MT) թերթը։

Սուդանի հետախուզության աշխատակցին հղումով՝ պարբերականը տեղեկացրել է, որ ռազմածովային բազայի կառուցման շուրջ համաձայնության գալու համար Ռուսաստանը տեղական իշխանություններին առաջարկել է ժամանակակից Ս-400 զենիթահրթիռային համակարգ:

Սակայն Սուդանը մերժել է առաջարկը՝ ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների բացասական արձագանքից խուսափելու համար։ Սուդանի հետախուզության աշխատակցի խոսքերը հաստատել է նաև ամերիկացի երկու պաշտոնյա, պարզաբանել է MT-ն։

Նոր ռազմածովային բազայի ձեռքբերումը Ռուսաստանի համար հատկապես կարևոր է դառնում Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին: Բաշար Ասադի իշխանության տապալման պատճառով Ռուսաստանը կարող է զրկվել նման բազայից։ Միևնույն ժամանակ, քաղաքացիական պատերազմ վարող Սուդանը, որի իշխանություններին աջակցում է Կրեմլը, դեռ ընդառաջ չի գնում Մոսկվայի ցանկություններին:

Պորտ Սուդանում ռուսական ռազմածովային նավատորմի բազայի կառուցումը քննարկվել է դեռևս 2019 թվականին, և երկրներն այդ մասին համաձայնագիր են կնքել։ Սակայն Սուդանում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո այն այդպես էլ չի վավերացվել։

Նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներից ի վեր Աֆրիկայում առաջին ռազմածովային բազա տեղակայելով՝ Ռուսաստանը կարող էր վերահսկել Սուեզի ջրանցքով երթուղին և ապահովել իր մշտական ​​ներկայությունը Հնդկական օվկիանոսում՝ գրել է MT-ն։

Թիվ 1

Recent Posts

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

13 minutes ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

37 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

2 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

3 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

4 hours ago