Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում:
Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, ով դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը:
Դեսպան Մակունցն իր բացման խոսքում, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին՝ բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման գործում:
Դեսպանը երախտագիտություն հայտնեց ՄԶԳ կառավարիչ Փաուերին առաջնորդության համար՝ առաջ մղելու ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները և միջազգային զարգացումը՝ ընդգծելով Կառավարչի հանձնառությունը Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցերին։
Կառավարիչ Փաուերն իր ելույթում վերահաստատեց Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ամուր գործընկերությունը՝ ընդգծելով շարունակական համագործակցության կարևորությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը:
Քննարկումը համակարգում էր դեսպան Մարի Յովանովիչը՝ հեղինակավոր դիվանագետ, ով 2008-2011 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր: Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանի հատվածը:
Հարցուպատասխանի ընթացքում դեսպան Մակունցը նշեց, որ երկկողմ հարաբերությունները խարսխվում են նախևառաջ երկու պետությունների ընդհանուր արժեքների վրա։
Համոզմունք հայտնեց, որ մի շարք հարցերում ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է՝ խաղաղությունը Հարավային Կովկասում։ Դեսպանն անդրադարձավ նաև Սփյուռքի դերակատարմանը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հարցում։
Դեսպան Մակունցը եզրափակեց միջոցառումը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Միացյալ Նահանգների հետ իր գործընկերությունն ամրապնդելու հարցում։ Նա լավատեսություն հայտնեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում շարունակական համագործակցության և այդ հարաբերությունները ԱՄՆ ձևավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու վերաբերյալ:
Միջոցառումը, որին մասնակցում էին ԱՄՆ կառավարության, Կոնգրեսի, վերլուծական կենտրոնների, հայ համայնքի ներկայացուցիչները, ավարտվեց ընդունելությամբ։
Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…
Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…