Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը հանդիպել են Կահիրեում՝ D-8 գագաթնաժողովի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է Սիրիայի միասնության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին։
«Թուրքիան ցանկանում է տեսնել Սիրիա, որտեղ արմատախիլ է արված ահաբեկչությունը, փախստականները վերադառնում են կամավոր և արժանապատվորեն, իսկ Սիրիայի կայունացումն ու վերականգնումը հնարավոր կլինի հասնել որքան հնարավոր է շուտ՝ տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողների մասնակցությամբ», – նշել է Թուրքիայի նախագահը։