Լրահոս 24/7
21.12.2024

Կազանը ենթարկվել է օդային հարձակման. Թրամփին կհաջողվի՞ դադարեցնել ուկրաինական պատերազմը

Կազանը ենթարկվել է օդային հարձակման. Թրամփին կհաջողվի՞ դադարեցնել ուկրաինական պատերազմը

Դեկտեմբերի 21-ին ժամը 07-ից մինչեւ 09-ը Թաթարստանի մայրաքաղաք Կազանը երեք անգամ երեք ուղղություններից ենթարկվել է «ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի հարձակման»:

Ինքնավար հանրապետության ղեկավարի աշխատակազմից մամուլին հայտնել են, որ ԱԹՍ-երից մեկը հարվածել է «արդյունաբերական ձեռնարկության, մեկը՝ ընկել գետը, վեցը՝ խոցել բնակելի տարածքներ»: Այլ աղբյուրներ հայտնում են, որ Կազանում «իրականացվում է բնակչության մասնակի վերատեղավորում»:

Որքանով հասկացվում է, խոսքը ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին մոտ գտնվող հատվածներից քաղաքացիական բնակչության տարհանման մասին է: «Ռուսավիացիան» հայտարարել է Կազանի եւ Իժեւսկի օդանավակայանների ժամանակավոր փակման մասին: Իժեւսկի դեմ ԱԹՍ-երի հարձակման մասին տեղեկություն չկա:

Ուդմուրտիայի մայրաքաղաքը, սակայն, Կազանից ուղիղ գծով ոչ ավելի, քան 270 կիլոմետր հեռավորության վրա է: Բաց աղբյուրների տեղեկություններով՝ Իժեւսկում ռազմա-արդյունաբերական համալիրի տասնյակ խոշոր ձեռնարկություններ կան:

«Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի» տեղեկացվածությամբ՝ անցյալ շաբաթ ուկրաինական կողմն առաջին անգամ ռազմաճակատի մի հատվածում «ռոբոտ-գնդացրորդներ եւ ականազերծման հեռակարավարվող սարքավորումներ է կիրառել, որ նախագծվել եւ արտադրվել են Ուկրաինայում»:

Ճիշտ է, դա «փորձնական բնույթի մարտ էր»: Ուկրաինական բանակի մի շարքային զինվոր ասել է, որ «ռուսները խուճապի են մատնվել»: Տեխնիկական այդ նորարարությունը որքանո՞վ կիրառելի կլինի՝ «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի» փորձագետները դժվարանում են կանխատեսել:

Ուշադրության արժանի է նաեւ այն, որ Կազանը գրոհել են «ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքավորումներ»: Ըստ տեղեկությունների, դա նույնպես նորարություն է. ուկրաինացի ինժեներներին հաջողվել է խորհրդային ժամանակներից մնացած միաշարժիչ ինքնաթիռները վերածել ԱԹՍ-երի, որ ունակ են կրելու մինչեւ հինգ հարյուր կիլոգրամ պայթուցիկ:

Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի համեմատ, իհարկե, ուկրաինական նորարարությունները ներշնչող չեն: Բայց բավական տպավորիչ է, որ Կազանը գրոհի է ենթարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի քան չորս ժամ տեւած մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում նա ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին առաջարկել է «հրթիռային մենամարտ» կազմակերպել:

Վլադիմիր Պուտինը պնդել է, որ եթե Ռուսաստանը Կիեւում խոցման թիրախ ընտրի եւ «Օրեշնիկ» կիրառի, ապա արեւմտյան ոչ մի ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգ այն խոցել չի կարող: Գուցե իրականում այդպես էլ կա: Բայց դեկտեմբերի 21-ին ուկրաինական ութ ինքնաթիռի տիպի ԱԹՍ հաղթահարել է ՌԴ ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանությունը եւ հասել Կազան:

Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգը չափազանց խոցելի է, եթե, մանավանդ, հաշվի առնենք, որ ինքնաթիռի տիպի ուկրաինական ԱԹՍ-երը մինչեւ Թաթարստանի մայրաքաղաքում թիրախին հասնելն ՌԴ օդային տարածքում մոտ հազար կիլոմետր թռիչք են իրականացրել:

Անցյալ տարի Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Զալյուժնին, պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ առաջ, տեսակետ է հայտնել, որ ուկրաինական պատերազմը հասել է մի կետի, երբ որոշիչը կլինի կողմերի տեխնոլոգիական մակարդակը: «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմամբ Վլադիմիր Պուտինը փորձել է Արեւմուտքին վախեր ներշնչել: Ի՞նչ ունի իր զինանոցում ՆԱՏՕ-ն՝ հայտնի չէ: Բայց Ուկրաինան հայտնում է սեփական բալիստիկ հրթիռների արտադրության մասին: Եկող օգոստոսին կգործարկվի «Բայրաքտար» ԱԹՍ-երի արտադրությունը, որն իրականացնում է Թուրքիան:

Ռուս-ուկրաինական պատերազմն, իրոք, կարող է վերաճել գլոբալ աղետի: ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփն այն անվանել է «հիմարություն, որ անհապաղ պիտի կանգնեցնել»: Մեկ ամիս հետո Թրամփը կստանձնի պաշտոնը: Կհաջողվի՞ նրան կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է