Աշխարհ
22.12.2024

Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին

Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին

Քաթարը կդադարեցնի գազ մատակարարել ԵՄ-ին, եթե անդամ երկրները խստորեն գործադրեն հարկադիր աշխատանքի և շրջակա միջավայրի վնասի մասին նոր օրենքը, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին Financial Times-ին տված հարցազրույցում։

«Կայուն զարգացման ոլորտում համալիր ստուգում անցկացնելու մասին դիրեկտիվը, որը հաստատվել է այս տարի, պահանջում է, որ Եվրամիությունում գործող խոշոր ընկերություններում ստուգումներ անցկացվեն, թե արդյոք դրանց մատակարարման շղթաներում հարկադիր աշխատանք է օգտագործում կամ վնաս է հասցվում շրջակա միջավայրին, և եթե այդպես է, միջոցներ ձեռնարկվեն: Պատժամիջոցները ներառում են համաշխարհային շրջանառության մինչև 5%-ի չափով տուգանքներ։

«Եթե Եվրոպա գնալով ես կկորցնեմ իմ եկամտի 5%-ը, ապա ես Եվրոպա չեմ գնա: Ես չեմ կատակում»,- ասել է Քաաբին՝ հավելելով, որ «QatarEnergy-ի եկամտի 5%-ը նշանակում է Քաթարի եկամտի 5%-ը։ Դա մարդկանց փողն է, ուստի ես չեմ կարող կորցնել նման գումար, և ոչ ոք չի համաձայնի կորցնել այդպիսի փողը»:

Քաաբին, որը նաև պետական ​​սեփականություն հանդիսացող Qatar Energy-ի գործադիր տնօրենն է, ասել է, որ ԵՄ-ն պետք է մանրամասն վերանայի ստուգման մասին օրենքը:

Նա նաև ասել է, որ իր երկիրը մտահոգված չէ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ հեղուկ բնական գազի արտահանման սահմանափակումները վերացնելու խոստումով:

Քաթարը, որը հեղուկ բնական գազի աշխարհի խոշորագույն արտահանողներից է, ձգտում է ավելի ակտիվ դեր խաղալ Ասիայում և Եվրոպայում, քանի որ աճում է մրցակցությունը դրա ամենամեծ մատակարարի՝ Միացյալ Նահանգների կողմից: Քաթարը նախատեսում է մինչև 2027 թվականը գազի հեղուկացման իր հզորությունը տարեկան 77 միլիոն տոննայից հասցնել 142 միլիոնի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է