ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալը բոլորը կապում են ուկրաինական հակամարտությունում տեղի ունեցող փոփոխությունների հետ, սակայն Ռուսաստանը այս հարցում պատրանքներ չունի։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորը ուկրաինական ճգնաժամի ընթացքում տեղի ունեցած որոշ փոփոխություններ կապում են Թրամփի նոր վարչակազմի գալուստի հետ, այս հարցում շատ են շահարկումները։ Ռուսաստանը, ինչպես մենք ավելի վաղ ասացինք, այս առնչությամբ պատրանքներ չունի, կա ամուր երկկուսակցական կոնսենսուս Կիևին Վաշինգտոնի շարունակական աջակցության վերաբերյալ»,- նշել է դիվանագետը:

















