Լրահոս 24/7

Սրբուհի Գալյանը կարևորել է պետությանը վերադարձված գույքի արդյունավետ կառավարումը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտարարել է, որ և՛ հաշտությունների կայացման, և՛ վերջնական դատական ակտերի կայացման մասով ինստիտուտն աշխատում է:

«Այսինքն՝ այն խնդիրը, որն ի սկզբանե մեր առջև դրված էր՝ ունենալ հիմնական իրավական գործիք, որը կկազմի մեր պետության իրավական համակարգի մի մասը, այսօր ունենք այդ իրողությունը: Կարծում եմ՝ աշխատանքի շարունակականությունը կբերի նոր արդյունքներ»,- ասել է նախարարը և հավելել, որ այս պահին դատարանում ունենք 120 հայց:

Նշենք, որ այսօր կառավարությունն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն ամրակցել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. «Անտառածածկ տարածք է, որը 2007 թվականին անտառային ֆոնդից փոխադրվել է հանգստի համար նախատեսված հատուկ նշանակության հողերի կատեգորիա և օտարվել է: Ամրացումից հետո հողամասի հետագա տնօրինումը նախատեսվում է իրականացնել իր իրական նշանակությանը համապատասխան»:

Սրբուհի Գալյանը հավելել է, որ ապօրինի գույքի վերադարձից հետո 2 կարևոր հանգամանք կա՝ վերադարձված գույքի արդյունավետ կառավարումը և գործերի քննության հետ կապված միասնական ստանդարտների սահմանումը. «Եթե ուզում ենք խոսել ինստիտուտի կայացման մասին, գոնե թե եռաստիճան դատական համակարգով անցած գործեր պետք է ունենանք, և ակնկալում ենք, որ մոտ ապագայում այդ գործերը կլինեն, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշում կունենանք՝ ուժի մեջ մտած, որ խոսենք արդեն պրակտիկայի միասնականության մասին: Եվ այս առումով նաև նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարենք այդ օրենսդրական լավարկումների շուրջ, եթե դրանք անհրաժեշտ են: Ի սկզբանե պետք է կարիքների գնահատում անենք»:

Թիվ 1

Recent Posts

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ…

5 hours ago

Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…

5 hours ago

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…

6 hours ago

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…

6 hours ago

Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…

7 hours ago

Արամ Առաջինը մեկնել է Վատիկան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…

7 hours ago