Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի Հանրապետության 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին:
Դոկտոր Մանմոհան Սինգհի առաջնորդության օրոք Հնդկաստանի Հանրապետությունն ու հնդիկ ժողովուրդը ականատես են եղել նշանակալի տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։
Մեծ է նաև պարոն Սինգհի ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ամրապնդման գործում:
Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Սինգհի ընտանիքին և մերձավորներին»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…
Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…
Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են…