Լրահոս 24/7

Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից․ Լավրով

Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում` Սիրիայում իրավիճակի արագ զարգացումը բացատրելով նախկին նախագահ Բաշար Ասադի՝ երկրում սոցիալական խնդիրները հաղթահարելու անկարողությամբ, որոնցում ավերիչ մեծ դեր խաղացին Միացյալ Նահանգների քայլերը։

«Արդեն հիմա կարող ենք ասել, որ իրավիճակի դեգրադացիայի պատճառներից մեկն այն էր, որ նախկին ղեկավարությունը տևական քաղաքացիական հակամարտության համատեքստում չկարողացավ բավարարել բնակչության հիմնական կարիքները»,- ասել է Լավրովը։

«Ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցությամբ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համոզիչ հաջողություններից հետո սիրիացիների հույսերը, որ իրենց կյանքը դեպի լավը կփոխվի, չարդարացան»,- նշել է Լավրովը։

Ռուսաստանը, ըստ Լավրովի, տարբեր օգնություն է ցուցաբերել բարեկամ սիրիացի ժողովրդին, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարման, հակամարտության ընթացքում ավերված սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման, սիրիացի փախստականների և ժամանակավոր տեղահանվածների վերադարձի համար նյութական բազա ստեղծելու միջոցով. «Սակայն, կարելի է փաստել, որ նախորդ իշխանությունները, չնայած մեր հրատապ առաջարկություններին և ակտիվ աջակցությանը, չկարողացան կառուցողական երկխոսություն հաստատել ընդդիմախոսների և տարածաշրջանային ազդեցիկ հարևանների հետ»,- ընդգծել է Լավրովը։

Թիվ 1

Recent Posts

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

20 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

1 hour ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

2 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…

4 hours ago