Լրահոս 24/7
03.01.2025

Երևանի ճանապարհների խնդիրը՝ սխալ տեղադրված դիտահորեր

Երևանի ճանապարհների խնդիրը՝ սխալ տեղադրված դիտահորեր

Ստանդարտների համաձայն, լյուկի ծածկը կարող է դուրս պրծնել կամ ավելի ցածր լինել, քան ճանապարհը  երկու սանտիմետրից ոչ ավելի, բայց շատ դեպքերում Երևանում այս ցուցանիշը  սկսում է հինգ սանտիմետրից և առանձին դեպքերում հասնում մինչև 10 սանտիմետրի։

Երևանում վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են իրականացվում ճանապարհների բարեկարգման ուղղությամբ։ Սակայն դիտահորերի կափարիչների և ճանապարհների մակարդակների անհամապատասխանությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, որն ազդում է ինչպես պետական միջոցների, այնպես էլ քաղաքացիների վրա։

Այս խնդիրն ազդում է ոչ միայն տրանսպորտային միջոցների շահագործման վրա, այլև ավելացնում է ծախսերը՝ կապված վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման հետ։

Դիտահորերի անհամապատասխանությունը ճանապարհների վնասում է հասարակական և մասնավոր տրանսպորտը։ Արդյունքում, մաշվում են շասսին, անիվները, կախոցային համակարգերը և այլ կարևոր բաղադրիչներ։ Պետական միջոցներով գնված տրանսպորտային միջոցները հաճախ հայտնվում են վերանորոգման կենտրոններում, ինչը դառնում է լրացուցիչ բեռ բյուջեի վրա։

Անհամապատասխան դիտահորերը վնասում են նաև անձնական մեքենաները, ինչը ծանր հետևանք է թողնում հատկապես միջին և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա։

Նմանատիպ խնդիրների կառավարման 

միջազգային փորձի մի քանի օրինակներ

Գերմանիա

Գերմանիայում ճանապարհների որակը վերահսկելու համար կիրառվում են լազերային սկաներներ։ Դրանք ճշգրիտ չափում են դիտահորերի և ասֆալտի մակարդակը՝ կանխելով ցանկացած անհամապատասխանություն։

Ճապոնիա

Ճապոնիայում մինչև ճանապարհների շահագործումը կիրառվում են դրոններ՝ ուսումնասիրելու ճանապարհների մակերեսը։ Նույնիսկ մանր անճշտությունները արագ հայտնաբերվում են և շտկվում։

Սկանդինավյան երկրներ

Սկանդինավիայում դիտահորերը հագեցած են հատուկ կարգավորիչ համակարգերով, որոնք ավտոմատ կերպով հարմարվում են ասֆալտի նոր շերտին՝ ապահովելով երկարաժամկետ կայունություն։

Երևանի քաղաքային իշխանություններին և պատկան մարմիններին անհրաժեշտ է՝

  • Ստանդարտների մշակում

Մշակել տեխնիկական ստանդարտներ, որոնք կերաշխավորեն դիտահորերի և ճանապարհների համաչափ և ճշգրիտ տեղադրումը, ներդնելով գործուն վերահսկողական մեխանիզմներ։

  • Ժամանակակից տեխնոլոգիաներ

Օգտագործել լազերային կամ դրոնային սարքավորումներ՝ ճանապարհաշինական, մասնավորապես դիտահորերի ամենախնդրահարույց կետերը գույքագրելու ուղղությամբ։

  • Վերահսկողության ուժեղացում

Ստեղծել վերահսկողության անկախ մարմին, որը կվերահսկի ճանապարհաշինարարական աշխատանքների որակը ոչ միայն աշխատանքների հանձման այլև երաշխիքային սպասարկման ընթացքում։ Նմանատիպ աշխատանքների համար երևանում հնարավոր է կիրառել`

Ճանապարհների սկանավորման RD-M1 համակարգ

RD-M1 համակարգը նախատեսված է գոյություն ունեցող ճանապարհի մակերևույթի ձևի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար՝ հետագա ճանապարհների վերանորոգման նախագիծ ստեղծելու նպատակով:  

RD-M1 սկաները հավաքում է ճանապարհի մասին տեղեկատվությունը տվյալների մշտական ​​հոսքից ձեր վարած ուղու երկայնքով՝ տրամադրելով հետազոտվող մակերեսի մանրամասն նկարագրությունը:

Այս լուծումով դուք կարող եք կարճ ժամանակում արագ սկանավորել կիլոմետրերով ճանապարհներ:

RD-M1 լուծույթով կարիք չկա փակել գոտիները հետազոտական ​​աշխատանքների համար կամ վերադառնալ ճանապարհ՝ լրացուցիչ տեղեկություններ հավաքելու համար

ՀՀ կառավարությանն ու Քաղաքային իշխանություններին առաջարկում ենք նաև

դիտարկել  դիտահորերի  փոխման, վերանորոգման հնացած մեխանիզմները նորով փոխարինելու հնարավորությունը։ 

Օրինակ՝

Դիտահորերի մոտ ասֆալտի շրջանաձև ֆռեզը  վաղուց հաջողությամբ օգտագործվում է Եվրոպայում Ասֆալտը փոխարինելիս այժմ ավանդաբար դիտահորերի շուրջ քառակուսի փորումներ են կատարվում։ Նախկինում, ինչպես բացատրում են փորձագետները, քառակուսի քարտեզի անկյունները գործում էին որպես սթրեսային կենտրոններ՝ արագացնելով նոր ճաքերի առաջացումը: Կլոր կարկատուն ոչ միայն երկար է ծառայում, այլ նաև ավելի էսթետիկ տեսք ունի:

Թիվ 1 Մեդիայի հիմնադիր ՝ Էդգար Բաբայան

Լրահոս
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
20:01
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
20:00
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին
19:19
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին
Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ
18:18
Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ
Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ
17:46
Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ
Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին
16:04
Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին
Վերին Լարսի ճանապարհը փակ է
15:55
Վերին Լարսի ճանապարհը փակ է
2024-ին միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է ավելի քան 287 000 դրամ․ Պապոյան
14:31
2024-ին միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է ավելի քան 287 000 դրամ․ Պապոյան
Ռոբերտ Քոչարյանը մի քանի սխալ պնդումներ է արել․ «Փաստերի ստուգման հարթակ»
13:12
Ռոբերտ Քոչարյանը մի քանի սխալ պնդումներ է արել․ «Փաստերի ստուգման հարթակ»
Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա
13:07
Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա
Երևանից հերքում են, թե «Զանգեզուրի միջանցքն» ու Սահմանադրությունը պայմանագրի «2 չհամաձայնեցված կետերն են»
12:44
Երևանից հերքում են, թե «Զանգեզուրի միջանցքն» ու Սահմանադրությունը պայմանագրի «2 չհամաձայնեցված կետերն են»
Ալեն Սիմոնյանը հանդիպել է իտալացի գործընկերների հետ
12:06
Ալեն Սիմոնյանը հանդիպել է իտալացի գործընկերների հետ
Թրամփը հերքել է մայիսի 9-ին Մոսկվա իր այցի մասին լուրերը
11:19
Թրամփը հերքել է մայիսի 9-ին Մոսկվա իր այցի մասին լուրերը
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:54
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հուսով եմ՝ պարոն Մարությանն ինքը կպարզաբանի
19:24
Հուսով եմ՝ պարոն Մարությանն ինքը կպարզաբանի