Թաթուլ Հակոբյանը գրել է.
«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
2000 թվականի փետրվարին՝ Մեղրիում
Այս օրերին, երբ բացում եմ սոցիալական ցանցերը, բազմաթիվ նյութեր են գալիս, որոնք վերաբերում են ղարաբաղյան կարգավորման տարածքների փոխանակման տարբերակներին:
Մեկնաբանության մեջ կտեղադրեմ իմ մի քանի հրապարակում այդ թեմայով, որ գրել եմ անցյալում, երբ Արցախը հայկական էր, մենք կանգնած էինք 42 հազար քառակուսի կիլոմետրի վրա՝ հինգ, 10-20 տարի առաջ։
Ուրեմն, որպես ԱԶԳ-ի լրագրող, վերադառնում եմ Իրանից: Դա 2000 թվականի փետրվարն է, Իրանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Արաքսը անցա, արդեն մթնել էր, և գիշերը մնացի Ագարակում, իսկ հաջորդ օրը՝ Մեղրիում:
Ամենատարածված խոսակցությունն այն էր, որ Մեղրին փոխում են Լաչինի ու Ղարաբաղի հետ, անգամ խոսում էին գումարային փոխհատուցման չափի մասին:
Դա 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո էր, մեկ տարի անց պիտի լիներ հայտնի Քի Վեսթը:
Ուզում եմ կրկնել, որ Մեղրիի տարբերակ եղել է, որոնցից հայկական կողմի համար ամենաընդունելի տարբերակով անգամ Հայաստանի տարածքը նեղանում էր 8 մետրով: Այդ առաջարկը մերժել է Հեյդար Ալիևը:
Թ. Հ.5 հունվարի, 2025թ, Դովեղ»։














