ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանի պաշտպանական խումբը։
Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Ինչպես և ենթադրվում էր 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չտրամադրելուց հետո դատավոր Մասիս Մելքոնյանն` անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին:
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոքը կներկայացվի դատական ակտը ստանալուց հետո ամենասեղմ ժամկետում:
Հաշվի առնելով այն հանգամանքները, որ.
ա) սա միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանավորելու եզակի դեպքերից է,
բ)բառացիորեն կալանքի հիմք չկա ու դեռ մի բան էլ խոչընդոտման այդ վերացական հավանականությունը հերքվում է 4 տարվա քննությանը Տիրան Խաչատրյանի փաստացի դրսևորած վարքով
գ) այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ)
դ) չհիմնավորվեց, թե նման աննախադեպ իրավիճակում այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը (գրավ և տնային կալանք) ինչով չի զսպելու խոչընդոտման վկայակոչված վերացական ռիսկը
վստահորեն պնդում ենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում: Այսինքն Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը կիրառվեց ոչ թե արդեն 4 տարի ձգվող վարույթի ընթացքն ապահովելու, այլ
նրան իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաև պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով:
Առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ և ըստ անհրաժեշտության:
Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Տիրան Խաչատրյանի պաշտպաններ` Արմեն Անդրիկյան, Վարազդատ Հարությունյան»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…