Լրահոս 24/7

«Վճռական մենակի» ֆենոմենացումը քաղաքական մանիպուլյացիա է

Սոցիալական մեդիայում քննարկվում է «Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի նկարահանման» թեման: Ոմանք հիացած են, համարում են, որ «Սպարապետն արժանի է»: Մարդիկ էլ կան, հիշեցնում են նրա «մեղքերը», քննադատում ստեղծագործական մտահաղացման հեղինակին: Բանավեճն ինքնին բնական է: Խնդիրը հանրային ընկալման մեջ է, երբ մարդկանց մեծ մասը կարծում է, որ եթե մեկի «մասին» ֆիլմ են նկարում, ուրեմն նրան, հերոսացնում են»։

Ես չգիտեմ՝ ո՞վ է այդ ֆիլմի սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը, բայց, երեւի, նրանք պետք է արձագանքեն մամուլի եւ սոցցանցային հրապարակումներին, հիմնավորեն նպատակը, բացատրեն, թե ի՞նչ է նշանակում «Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ» ասվածը: Խոսքը ո՞ր Վազգեն Սարգսյանի մասին է: Երիտասարդ գրողի՞, որ «Գարուն» ամսագրում առաջին պատմվածքներն է տպագրում, շփվում գրականության, արվեստի, մշակույթի մարդկանց հետ, գործուղման մեկնում Մեղրի եւ հրապարակախոսական հոդվածով Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրում սահմանամերձ Սյունիքի խնդիրների վրա:

Ֆիլմի հերոսը Երասխում ինքնապաշտպանություն կազմակերպող Վազգեն Սարգսյա՞նն է, թե՞ 1992-ի ամռան պարտություններից հուսահատված պաշտպանության նախարարը, որ հինգ հարյուր մահապարտ զինվորի կարիք ուներ, որպեսզի կասեցներ թշնամու հարձակումը գրեթե Ստեփանակերտի մատույցներում: Գուցե ֆիլմը պետական նախարար Վազգեն Սարգսյանի՞ մասին է, նրան ներկայացնում է Սյունիքի «դիկտատորի» կերպարո՞վ:

Բայց Երասխում ինքնապաշտպանություն կազմակերպելիս, թե մահապարտների գումարտակ հավաքագրելիս կամ Սյունիքում «ռազմական դիկտատուրա հաստատելիս» Վազգեն Մանուկյանը մենակ չի գործել: Ֆիլմի սցենարիստը պատմական էպոխայի մյուս առավել կամ ոչ պակաս կարեւոր անձանց իրադարձությունների դիպաշարում ներառե՞լ է: Հայտնի է, որ Վազգեն Սարգսյանի դերը խաղում է Խորեն Լեւոնյանը:

Իսկ ո՞վ է խաղում կամ խաղալու նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարարի պաշտոնում Վազգեն Սարգսյանին փոխարինած Վազգեն Մանուկյանի, նրան փոխարինած Սերժ Սարգսյանի, մոտ մեկ տասնյակ հայ գեներալների, ղարաբաղյան պատերազմի դաշտային, ապա Պաշտպանական շրջանների հրամանատարների կամ նրանցից մեկի-երկուսի դերը:

Վազգեն Սարգսյանը «վճռական մենակ» չէ, «բացառիկ առանձնյակ» չէ», քաղաքական, ռազմական, պետական գործչի նրա կերպարը, ինքնությունը ձեւավորվելու է պատմա-քաղաքական կոնկրետ էպոխայում, իրական անձանց շրջապատում, նրանց հետ շփումներում, նրանց հետ ջերմ կամ սառը, բարեկամական կամ բարդ հարաբերություններում:

Պատմությունը, մանավանդ երբ խոսքը պատերազմող երկրի, նրա պետական ինստիտուտների, կառավարման ու քաղաքական համակարգի կայացման առաջին փուլի մասին է, մեկ անհատի «արարչագործություն» չէ, այլ՝ համախոհ ջանքի դժվար, չափազանց փխրուն արդյունք, որի պահպանումը հաճախ ավելի դժվար է, քան դրան հասնել։

Խորհրդային Միության քառակի հերոս, ֆաշիզմի դեմ հաղթանակի համաժողովրդական սիմվոլ՝ մարշալ Ժուկովը մեկուկես տասնամյակ ապրել է մերձմոսկովյան «ամառանոցում»՝ գրեթե մոռացության մատնված: Այդ տարիներին նկարահանված ֆիլմերում, սակայն, նրան բացասական ոչ մի վերագրում չի արվել. նա անառարկելի հերոս էր, ում փառքից շատ բան նույնիսկ դերակատարին՝ Ուլյանովին է անցել:

Հետխորհրդային Ռուսաստանում «Գեորգի Ժուկով», եթե չեմ սխալվում՝ չորս սերիանոց գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, որտեղ Ժուկովը եւ արտաամուսնական կապերով է ներկայացված, եւ Գերմանիայից ռազմավար բերած թանկարժեք կահույքի, գորգերի, զարդեղենի ու սպասքի հանդեպ թուլություններով, եւ այլ զորահրամանատարների հետ ջերմ ու գրեթե թշնական հարաբերություններով:

Դա իր ժամանակի ծնունդ Ժուկովն է, որ մարշալական ուսադիրներով, հերոսի ոսկե աստղերով զարդարված, բայց կատարել է Նիկիտա Խրուշչեւի «խնդրանքը» եւ անձամբ ձերբակալել Լավրենտի Բերիային եւ նշանակվել պաշտպանության նախարար:

Ըստ երեւույթին, չափազանցություն է ասել, թե որեւէ անհատի հաջողվել է իր «ժամանակից առաջ անցնել»:

Վազգեն Սարգսյանը բացառություն չէ: Մանավանդ որ Հայաստանն իր կշռով էպոխան հաղթահարող գործիչ ծնելու ոչ մի ռեսուրս չունի: Ի՞նչ են ուզում կամ փորձում ներկայացնել նրա մասին գեղարվեստական ֆիլմի հեղինակները:

Գուցե պատահաբար, գուցե՝ օրինաչափորեն, բայց այդ թեմայով բանավեճը համընկավ «ժամանակի հերոսի» մասին Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին: Հայաստանի վարչապետը «վճռական մենակի» ֆենոմենացման ավանադու՞յթը նկատի ունի, այդ կարծարատի՞պն է քննադատում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

2 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

4 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

5 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

5 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

6 hours ago