

«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրին սպասվում է Քեսլերի Էֆֆեկտը
Գիտնականները վախենում են աղետալի իրադարձությունից՝ կապված Երկրի շուրջ տիեզերական աղբի քանակի արագ աճի հետ: Վերջին 4 տարիների ընթացքում տիեզերքում արձակված օբյեկտների թիվը երկրաչափական աճ է գրանցել։ Սպառնում է այն իրավիճակը, որից գիտնականները միշտ վախենում էին։ Նրանց անհանգստացնում է, այսպես կոչված, Քեսլերի էֆֆեկտը՝ հիպոթետիկ գործընթաց, որը կարող է հանգեցնել արբանյակների համար մերձերկրյա տարածության լիակատար անհամապատասխանության: Համաձայն այս վարկածի՝ Երկրի ուղեծրում երկու տիեզերական օբյեկտների բախումը կառաջացնի բազմաթիվ բեկորներ։
Դրանք, իրենց հերթին, կհարվածեն այլ օբյեկտների և կստեղծեն դոմինոյի էֆեկտ: Ի վերջո, բեկորների ավելի ու ավելի շատ բեկորներ կլցնեն Երկրի մերձակայքը: Նման զարգացումը կարող է դադար տալ տիեզերքի ցանկացած հետազոտության վրա:
Ամենաշատը տիեզերքն աղտոտում է Չինաստանը: Աղբի մոտ 40 տոկոսը նրան է պատկանում, հետո ԱՄՆ-ին՝ 27.5 տոկոսով, երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 25.5 տոկոսով:
Մոտակա տիեզերքում բեկորների հետ կապված իրավիճակը ավելի քան լուրջ է։ Տիեզերական աղբի ծավալի (քանակի) գնահատականները տարբեր են: Բայց, ըստ ցանկացած հաշվարկի, խոսքը գնում է ավելի քան 30 հազար մեծ (10–20 սմ) բեկորների մասին, գրեթե մեկ միլիոն ավելի փոքր, բայց դեռևս շատ վտանգավոր բեկորների, որոնք մեծ են սանտիմետրից և 100 միլիոն փոքր բեկորներից որոնց չափը մեծ է մեկ միլիմետրից։ Եվ ուղեծրում այս աղբի «մառախուղը» վտանգավոր է դառնում տիեզերանավերի, այդ թվում՝ կառավարվող ուղեծրային կայանների համար՝ ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ ապագայում։
Տիեզերական աղբն ամենամեծ վտանգ ներկայացնում է գեոստացիոնար ուղեծրի համար Երկրից մոտ 35000 կմ հեռավորության վրա՝ հենց նրա շուրջ են պտտվում հեռահաղորդակցության արբանյակները: Մարդկությունը գեոստացիոնար ուղեծիրը մաքրելու արագ ճանապարհ չունի: Գիտնականների միջև լայն համաձայնություն կա, որ տիեզերական աղբը լուրջ խնդիր է, որը պահանջում է հատուկ ուշադրություն:
Որպես օրինակ` 2024 թվականի նոյեմբերին, ռուսական «Պրոգրես МС-28» բեռնատար նավը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ հեռացրել էր Միջազգային տիեզերական կայանը(ՄՏԿ) տիեզերական աղբի հետ բախումից։ Միևնույն ժամանակ, ըստ Ռոսկոսմոսի տեղեկատվության ՄՏԿ-ի ուղեծիրը հարկադրված կարգավորվում է տարեկան 16-20 անգամ՝ նման օբյեկտներից խուսափելու համար»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…