Լրահոս 24/7

Նախկիններն ընդդեմ ներկայի՝ անհիմն մեղադրանքների վտանգը

1998 թվականին կայացած Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստը նորովի բացահայտեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին բարձրացված Ղարաբաղյան խնդրի կարգավորման ռազմավարական հիմքերը։ 

Նիստի ընթացքում երկրի առաջին նախագահը ներկայացրեց այն իրական մարտահրավերները, որոնք խոչընդոտում էին Հայաստանի զարգացմանը և անմիջապես բխում էին ղարաբաղյան հակամարտությունից։ Տեր-Պետրոսյանի խոսքերը ակնհայտորեն զգուշացնում էին՝ չլուծված հակամարտությունը ոչ միայն ռազմական և տնտեսական ծանր կացության կբերի, այլև կհանգեցնի Հայաստանի պետականության մեկուսացման և խորը ճգնաժամի։

Այն ժամանակ, երբ երկրի նախագահն առաջարկում էր հարցի փուլային լուծում՝ հիմնվելով հնարավորությունների վրա, ընդդիմադիր ուժերը, այդ թվում նրանք, ովքեր հետագայում պալատական հեղաշրջման արդյունքում կանգնեցին իշխանության գլուխ, գերադասեցին պահպանել ստատուս-քվոն։ 

Տեր-Պետրոսյանը շեշտում էր, որ «հակամարտության հարկադրված լուծումը ոչ թե զիջում է, այլ՝ կապիտուլյացիա», ինչը կարելի է դիտարկել որպես ներկայիս իրողությունների կանխատեսում։ Այս խոսքերը ակտուալ են հատկապես 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքների համատեքստում։ Հետագա տասնամյակներում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած «փուլային կարգավորման» տարբերակը ոչ միայն մերժվեց, այլև՝ անտեսվեց՝ տեղի տալով կոնֆլիկտի  սառեցմանը, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։

Տեր-Պետրոսյանն իր ելույթում ընդգծել էր, որ Ղարաբաղյան հարցի լուծումը չափազանց կարևոր է ոչ միայն տարածաշրջանային կայունության, այլև Հայաստանի տնտեսական վերելքի և մեկուսացումից դուրս գալու համար։ Նա նշում էր, որ տնտեսական զարգացման «ֆիզիկական լիմիտները»՝ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանները, ինչպես նաև արտաքին ներդրումների բացակայությունը, երկրի համար ուղղակի չլուծվող խնդիրներ են։

Սակայն 1998-ից հետո իշխանության եկած ուժերը, խուսափելով քաղաքական պատասխանատվությունից, թույլ տվեցին, որ հակամարտությունը սառեցվի՝ առանց երկարաժամկետ լուծումներ գտնելու։ Տեր-Պետրոսյանի կանխատեսած արդյունքները՝ միջազգային մեկուսացում, տնտեսական լճացում և ռազմական բախումների աճ, իրականություն դարձան, և դրանում մեղավոր են թե՛ նախկին իշխանությունները, թե՛ այն քաղաքական գործիչները, որոնք մերժեցին ցանկացած փոխզիջման հնարավորություն։

Այսօր, երբ նախկին իշխանության ներկայացուցիչները մեղադրում են Նիկոլ Փաշինյանին Ղարաբաղյան հարցի հանգուցալուծման ձախողման մեջ, պետք է հիշեցնել, որ իրավիճակի խորացման հիմքերը դրվել են հենց 1998 թվականին և դրանից հետո։ Տեր-Պետրոսյանի ելույթը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հստակ արձանագրել էր՝ «Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր», ուստի ամեն պատեհ հնարավորություն չօգտագործելը պատմական սխալ էր։

Այն իրավիճակում, երբ Հայաստանը 20 տարի  շարունակ անտեսել է հարցի լուծման հնարավորությունները, ներկայիս իշխանությունների վրա ամբողջական պատասխանատվություն բարդելը ոչ միայն անհեթեթ է, այլև՝ վտանգավոր։

Ղարաբաղյան հարցի խորը բևեռացման և լուծման հնարավորությունների կորստի հիմքերը դրվել են դեռ 1998 թվականին՝ պատասխանատվության վտանգավոր փոխանցման և ստատուս-քվոյի պահպանման միջոցով։ 

Տեր-Պետրոսյանի զգուշացումները մնացին անտեսված, իսկ դրա հետևանքները պայթեցին հենց հայ ժողովրդի գլխին:

Էդգար   Բաբայան Թիվ 1 Մեդիայի հիմնադիր

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago