Բաց նամակ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին
Մենք ստիպված ենք դիմել Ձեզ այս բաց նամակով՝ ուշադրություն հրավիրելու ոստիկանության աշխատակիցների կողմից լիազորությունների ակնհայտ չարաշահման դեպքի վրա, որը ոչ միայն խախտում է քաղաքացիների իրավունքները, այլև ցուցադրում է մեր իրավապահ համակարգում առկա խորքային խնդիրներից մեկը։
2024 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենա, որի մեջ գտնվել են երկու քաղաքացի՝ վարորդը և ուղևորը։ Ոստիկանները նրանց տարել են Կենտրոն Ոստիկանական բաժին՝ հիմք ընդունելով կասկածներ՝ կապված թմրանյութերի գնման հետ։
Մեքենայի և վարորդի զննության արդյունքում ոչ մի արգելված նյութ կամ առարկա չի հայտնաբերվել։ Սակայն ուղևորի մոտ հայտնաբերվել է 2 գրամանոց մարիխուանայի տուփ։ Դեպքը ճանաչվել է որպես վարչական իրավախախտում, և դատարանը ուղևորի նկատմամբ նշանակել է տուգանք։ Դեպքի քննությունը նրա մասով ավարտվել է։
Չնայած այն հանգամանքին, որ վարորդի նկատմամբ ոչ մի մեղադրանք կամ կասկած չի ներկայացվել, և մեքենայում ոչ մի ապօրինի բան չի հայտնաբերվել, ոստիկանությունը առգրավել է նրա ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե դա «քննչական գործողությունների» շրջանակում է։ Սակայն արդեն երկու ամիս է, ինչ՝
• Վարորդին չեն ներկայացվել ոչ մի մեղադրանք կամ պահանջ,
• Չեն իրականացվել լրացուցիչ քննչական գործողություններ, որոնք կարող էին պահանջել մեքենայի պահպանում,
• Մեքենան շարունակում է մնալ ոստիկանությունում՝ առանց հստակ բացատրությունների կամ վերադարձման ժամկետի։
Քաղաքացին, ով ոչ մի իրավախախտում չի գործել, արդեն երկու ամիս զրկված է իր ավտոմեքենայից, ինչը լուրջ վնաս է հասցնում նրան և խախտում է նրա սեփականության իրավունքը։ Նա պատրաստ է կատարել ցանկացած օրինական պահանջ՝ իր սեփականությունը վերադարձնելու համար, սակայն բախվում է անտարբերության և բյուրոկրատական քաշքշուկների։
Այս դեպքը խիստ բնորոշ է իրավապահ մարմինների կողմից լիազորությունների չարաշահման համակարգային խնդրին, որը խարխլում է քաղաքացիների վստահությունը ոստիկանական համակարգի նկատմամբ
Մենք բարձրացնում ենք հետևյալ հարցերը, որոնք պահանջում են Ձեր անմիջական ուշադրությունը.
1. Ինչո՞ւ է մեքենան, որը կապ չունի իրավախախտման հետ, շարունակում մնալ ոստիկանությունում։
2. Ինչպե՞ս է հնարավոր, որ անմեղ քաղաքացին ամիսներով տուժի անհիմն գործընթացներից։
3. Ինչո՞ւ են «քննչական գործողությունները» օգտագործվում որպես գործիք՝ քաղաքացիների իրավունքները և սեփականությունը սահմանափակելու համար։
Հարգելի՛ տիկին Սարգսյան, այս դեպքը, որտեղ մի քաղաքացի տուժում է մեկ այլ անձի վարչական իրավախախտման պատճառով, չի կարող համարվել ընդունելի ժողովրդավարական երկրում։ Մենք կոչ ենք անում Ձեզ՝
Հանձնարարել ուսումնասիրել այս դեպքը և ապահովել մեքենայի վերադարձն իր օրինական տիրոջը,
Կազմակերպել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչու են այսպիսի չարաշահումները հնարավոր։
Մենք հավատում ենք, որ Ձեր ուշադրությունը այս խնդրի նկատմամբ կլինի արդարության վերականգնման քայլ։
Խմբագրություն դիմած քաղաքացու կոնտակտները անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել։
Թիվ 1 Մեդիա 08.01.2025
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…