Լրահոս 24/7

Իլհամ Ալիեւի «Իրան-նամեն»

Հունվարի 7-ին տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հասկացրեց, որ Իրանի հետ հարաբերություններն առնվազն ներկա փուլում «սառեցված են»: Նա խուսափեց որեւէ հեռանկար մատնանշելուց եւ պատճառաբանեց, որ հարեւան երկրի նոր իշխանությունների հետ սկզբունքային քննարկումներ դեռեւս չեն ունեցել, իսկ շփումները սահմանափակվել են տնտեսական եւ կոմունիկացիոն խնդիրների շուրջ տեսակետների փոխանակությամբ:

Իրանում նոր իշխանությունը գործում է արդեն կես տարի, եւ այդ ընթացքում ադրբեջանական մի քանի բարձրաստիճան պատվիրակություն այցելել է Թեհրան, Ադրբեջանը տեւական դադարից հետո Իրանի մայրաքաղաքում վերականգնել է իր դեսպանատան աշխատանքները, կողմերը քննարկել են Նախիջեւանի հետ Իրանի տարածքով հաղորդակցության հաստատման հարցը:

Իրանա-ադրբեջանական հարաբերություններին նոր որակ են հաղորդել ռազմական ոլորտում համագործակցության շուրջ բանակցությունները: Անցած տարվա ընթացքում Իրանը եւ Ադրբեջանը համատեղ երեք զորավարժություն են անցկացրել: Վերջինն, ընդ որում, կազմակերպվել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության զորամիավորման եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համասեռ ստորաբաժանումների մասնակցությամբ՝ Իրանական Ատրպատականի Ասլանդուզ կոչվող տեղանքում:

Այդ զորավարժությունների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն ասել է, որ կողմերը «մարտավարական մակարդակում ռազմական համագործակցություն են սկսում»: Ընդ որում, Ասլանդուզի զորավարժությունները տեղի են ունեցել Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի դեմ ռազմական գործողություններից ընդամենը երկու –երեք շաբաթ առաջ:

Իրանի հետ հարաբերությունների մասին հարցին Ալիեւի խուսափողական պատասխանից հասկացվում է, որ Սիրիայում Բաշար Ասադի տապալումից հետո նոր իրավիճակը Բաքվին ստիպում է սպասողական կեցվածք ընդունել: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Միացյալ Նահանգների նոր վարչակազմն ինչ քաղաքականություն կորդեգրի Իրանի հարցում կամ ինչ է սպասվում իսրայելա-իրանական լարվածությանը:

Սեփական երկդիմիությունը քողարկելու համար, սակայն, Ադրբեջանի նախագահը հարաբերությունների բարդացման համար պատասխանատվությունն ի սկզբանե բարդում է իրանական կողմի վրա: Ալիեւը հիշեցրել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ «ահաբեկչական հարձակումը», ինչպես նաեւ անդրադարձել մոտ մեկ շաբաթ առաջ իրանական Արդեբիլ քաղաքում իմամ Ամելիի ելույթը, որտեղ, իբր, իր հասցեին «վիրավորական արտահայտություններ են արված»:

Իրանի արտաքին գործերի նախարարությունն այդ առթիվ ասել է, որ Ամելին «անձնական տեսակետ է արտահայտել՝ լինելով հոգեւորական»:

Իրականում իմամ Ամելին Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչն է եւ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներին անվանել է «ջհուդների գործակալ»: Նա սպառնացել է, որ իրանական Ատրպատականի թուրքախոս բնակչությունը կարող է «Բաքվում բարձրացնել Իրանի դրոշը եւ հավատացյալ եղբայրներին ազատել ջհուդական գերությունից»:

Ալիևը սպասում է, որ իրեն «անձնական վիրավորանք հասցնելու համար ներողություն խնդրեն»: Նա իմամ Ամելիին անվանել է «մի մոլլա»՝ ակնհայտորեն վիրավորել իրանցի կրոնական գործչին:

Ադրբեջանի նախագահն, այսպիսով, հերթական անգամ Իրանի հետ հարաբերություններում արհեստական լարվածություն է սադրում եւ փաստացի չեղարկում անցյալ տարվա ընթացքում երկկողմ նախաձեռնությունները։

Կարելի է ենթադրել, որ նա սպասում է Իրանի շուրջ ինչ-որ իրադարձությունների: Ալիեւի հաշվարկն, ըստ երեւույթին, այն է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփն Իրանի նկատմամբ չափազանց կոշտ քաղաքական ուղեգիծ է որդեգրելու: Որոշակի առումով, իհարկե, Ալիեւը նաեւ Թուրքիայի շահերն է սպասարկում: Ամեն դեպքում Իրանի նկատմամբ Ալիեւի չափազանց սառը վերաբերմունքը զգուշացնող է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago