

Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Եվրամիության երկրներին Բաշար Ասադի տապալումից հետո վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը։ Այս մասին հունվարի 7-ին հայտնել են բրիտանական Financial Times (FT) թերթը և ֆրանսիական AFP գործակալությունը՝ վկայակոչելով զրուցակիցներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ։
Ըստ AFP-ի՝ առաջարկությունն արվել է հունվարի 3-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ Դամասկոս այցից հետո։
FT-ի տվյալով՝ առաջարկվում է վերացնել սահմանափակումները բանկային և էներգետիկ ոլորտներում, օդային տրանսպորտում և սովորական սիրիացիների միջազգային դրամական փոխանցումների ժամանակ։ Ըստ AFP-ի, առաջարկների թվում է Սիրիայի կառավարության հետ Եվրամիության ֆինանսական գործարքների ապասառեցումը։
Ըստ FT-ի՝ Բեռլինը կարծում է, որ պատժամիջոցները հանելով՝ Եվրոպան կկարողանա ազդեցություն պահպանել Սիրիայի նոր իշխանությունների վրա և նրանցից պահանջել ազատական բարեփոխումներ իրականացում, օրինակ՝ փոքրամասնությունների և կանանց իրավունքների պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև զենքի չտարածումը։
Գերմանացի դիվանագետները ծրագրում են Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը քննարկել հունվարի 27-ին՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։ «Դա հատկապես արդիական է, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն վերացրել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մի մասը առաջիկա վեց ամիսների ընթացքում՝ հեշտացնելու մարդասիրական օգնության տրամադրումը»,- նշում է FT-ն։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…