

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) պատվիրակությունը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը։
Պատվիրակությունը գլխավորում է Ուինֆիլդ Սուոնթոնը, ով ԱԱԽ-ում պատասխանատու է ուկրաինական ուղղության համար։ Հանդիպման հիմնական թեմաներից մեկը 2024 թվականին Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնության արդյունքների քննարկումն է և 2025 թվականին պաշտպանության նախարարությունների թիմերի միջև փոխգործակցության պլանավորումը։ Կողմերը քննարկել են ուկրաինական անօդաչուների արտադրության մեջ ավելի վաղ հայտարարված ներդրումների կարգավիճակը և պաշտպանական արդյունաբերության ոլորտում այլ համատեղ նախագծերի զարգացումը։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԱՄՆ հետագա օգնությանը սպառազինության և զինամթերքի որոշ տեսակների կապակցությամբ։ Նաև համաժամանակեցրել ենք մեր դիրքորոշումները ուկրաինական կարիքների և ամերիկյան հնարավորությունների հարցում»,- նշել են գերատեսչությունում։
ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Կիև հունվարի 9-ին նախատեսված արևմտյան երկրների խմբի 25-րդ նիստի նախօրեին՝ Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում Ուկրաինային սպառազինության մատակարարումը համակարգելու հարցով։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…