Լրահոս 24/7
08.01.2025

Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Հայրապետյան

Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Հայրապետյան

Ալիևը տարին միշտ մեկնարկում է ծավալուն ելույթով։ Վերջին երկու տարիներին՝ 2023-ին ու 2024-ին, նա խոսել էր հունվարի 10-ին, մոտ երկու ժամ։ Այս անգամ խոսել է երեք ժամ ու մի երկու օր շուտ։ Այս ելույթի որոշ հատվածներ շատ ակտիվ են քննարկվել մեր մեդիա տիրույթում՝ անթաքույց սպառնալիքների պատճառով։ Բայց անկեղծորեն ասեմ՝ մեր դեմ ուղղված բոլոր սպառնալիքները այս կամ այն չափաբաժնով վաղուց արդեն հնչել են թե՛ Ալիևի, թե՛ այլ պաշտոնյաների, և՛ թե իրենց հեռուստաալիքների միջոցով։ Տեսնողը տեսել է, չտեսնողն էլ չտեսնելու է տվել, բայց դրանից իրողությունները չեն փոխվել, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այդուհանդերձ, այս ելույթը, ավելի ճիշտ՝ հարցուպատասխանը, պարունակում է մի քանի ուշագրավ հայտարարություններ։ Սա ուղղված չէր միայն մեր դեմ, սա ելույթ էր՝ ընդդեմ ԱՄՆ ներկայիս վարչակազմի, որոնց Ալիևը կոչում է «սորոսական», ընդդեմ Ֆրանսիայի, Կանադայի, հատկապես հրաժարական տված վարչապետի, ընդդեմ ԵՄ որոշ երկրների, որոնք դիտորդական քաղաքացիական առաքելություն են իրականացնում ՀՀ-ում, ի վերջո՝ նաև ընդդեմ Իրանի։ Ռուսաստանի հարցում, Ալիևն ավելի զգուշավոր էր։ Ես կներկայացնեմ հատվածներ, որոնք մեր մամուլում տեղ չեն գտել։

Այսպես, Ֆրանսիային անդրադառնալիս նա նշում է․ «Իսլամաֆոբիան և այլատյացությունը, ընդհանուր առմամբ, ֆրանսիական քաղաքական դասի բնորոշ գծերն են։ Եվ ոչ միայն դա։ Ի դեպ, հակասեմիտիզմը նույնպես հայտնի է բոլորին։ Գումարած, կա հայկական ազդեցություն, հայկական լոբբին, և բոլորն ուզում են ներկայանալ հայկական համայնքների առջև և ինչ-որ դիվիդենտներ ստանալ թե՛ հիմա, թե՛ ապագայում․․․Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ազդանշաններ ենք ստանում Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից՝ կապ հաստատելու համար։ Հիշում եմ, որ դրանք եղել են երեք-չորս տարբեր անձանցից, և մեր պատասխանը միշտ եղել է՝ «պատրաստ ենք»։ Այո, մենք այսօր պատրաստ ենք, բայց ոչ մի տեղ չենք գնալու՝ ոչ Փարիզ, ոչ Բրյուսել։ Եթե ​​մեզ հետ հանդիպելու կարիք ունեք, կարող եք մեզ հետ հանդիպել այստեղ՝ Բաքվում։ Բայց ինչ-որ փուլում կրկին վակուում է ու լռություն է առաջացել․․․Գլխավորն այն է, որ նրանք մեզ ձեռք չտան, չխառնվեն մեր գործերին և չխառնվեն Հարավային Կովկասի գործերին։ Սա արդեն պահանջ է, որը մենք բավականին հստակ ձևակերպում ենք»։

Այսինքն՝ Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում։

Իրանի մասին խոսելիս, տարբեր այլ դրվագների հետ մեկտեղ Ալիևը նաև ակնարկում է, որ Իրանի հոգևոր առաջնորդից ներողություն է ակնկալում․ «Ինչ վերաբերում է գավառական մոլլայի՝ ատելությամբ լցված վերաբերմունքին մեր նկատմամբ, ապա սա առաջին անգամը չէ։ Արդաբիլ քաղաքի այդ մոլլան բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի, այդ թվում՝ իմ հասցեին։ Այստեղ հարցն այն է, թե ինչպիսին է իրեն այդ պաշտոնում նշանակած անձի վերաբերմունքը այդ հարցում։ Չէ՞ որ նա ինքնուրույն չի եկել այնտեղ նստել։ Մենք շատ լավ գիտենք, թե ով է նրան նշանակել։ Ինչպիսի՞ն է նրա արձագանքը, սատարո՞ւմ է, թե՞ ոչ, և ո՞վ է ներողություն խնդրելու Ադրբեջանից։ Ներողություն կխնդրե՞ն, թե՞ ոչ։ Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ արտահայտված ափսոսանքը բավարար չէ։ Բացահայտ վիրավորանք եղավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահներին, մեր ժողովուրդներին, և՛ պաշտոնական միջոցառման ուղիղ եթերի ժամանակ։ Եվ միայն ափսոսա՞նք: Սա, իհարկե, անընդունելի է։ Ուստի կարծում ենք, որ գավառական մոլլան պետք է պատժվի։ Նրան առնվազն պետք է ազատել զբաղեցրած պաշտոնից և ստիպել ներողություն խնդրել Ադրբեջանից․․․»։

ԱՄՆ-ին ներկայիս վարչակազմին Ալիևը փաստորեն կարգում է որպես «սորոսական»։ Դրա հետ մեկտեղ նա նշում է․ «Բայդենի վարչակազմի հիմնական սխալն Ադրբեջանի հարցում այն ​​էր, որ նա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները վերածեց հայ-ամերիկյան հարաբերությունների զոհի։ Այսինքն՝ նրանք Ադրբեջանին մոտեցան Հայաստան-Ադրբեջան կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, և մինչ այդ ձեռք բերված լավ արդյունքները ստվերվեցին, ինչը առաջին կետն է։ Երկրորդ՝ նրանք անարդար կեցվածք դրսևորեցին Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում, և դա և՛ անարդար էր, և՛ երկակի ստանդարտների վրա հիմնված դիրքորոշում.․․»»։

Լրահոս
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
12:09
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
11:55
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
11:35
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
11:12
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
11:05
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր