Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենտուսը» կփորձեն ձեռք բերել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 25-ամյա ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերը, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ մշտական խաղաժամանակ եւ դրա համար պատրաստ է հեռանալ գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից։
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ռոնալդ Արաուխոյի հետ, սակայն դեռ չի ստացել համաձայնություն։
Ռոնալդ Արաուխոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։














