Լրահոս 24/7

Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է

Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը. հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի մեկնարկից սկսած կենսաթոշակային քարտերով իրականացվող անկանխիկ գործարքների ծավալներն ու շահառուների թիվը գրեթե յուրաքանչյուր ամիս գրանցում է նոր՝ ավելի բարձր ցուցանիշներ։ Մեկնարկից սկսած ծրագրի շրջանակում անկանխիկ դրամաշրջանառության ծավալը կազմել է 171․7 մլրդ դրամ, շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար, 1 շահառուն, ըստ վերջին ամսվա տվյալների, ամսական ստանում է միջինում շուրջ 4,190 դրամ հետվճար։

Հիշեցնենք, որ 2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

Հետվճարից կարող են օգտվել նաև ԼՂ հայրենակիցները։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago