Լրահոս 24/7
09.01.2025

Պուտինը «երախտագիտություն է հայտնում» Ալիեւին

Պուտինը «երախտագիտություն է հայտնում» Ալիեւին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետին եւ ասել, որ Մոսկվան «շահագրգռված է կատարյալ անաչառ եւ անկողմնակալ հետաքննությամբ, որպեսզի որոշվեն պատահարի պատճառները»: Նա հիշեցրել է, որ այդ կապակցությամբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկու հեռախոսազրույց է կայացել, Վլադիմի Պուտինը «ներողություն է խնդրել»:

Պեսկովն ավելացրել է, որ Ռուսաստանի նախագահը քննչական մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տվել:

Վլադիմի Պուտինի մամուլի խոսնակի այդ դիտարկումները հաջորդում են տեղական հեռուստաընկերություններին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հարցազրույցին, որի ընթացքում ադրբեջանական պետական ավիաընկերության օդանավի խորտակման, դրա պատճառների եւ հետաքննության մասին նրան ոչ մի հարց չի ուղղվել:

Ադրբեջանական օդանավի աղետից ընդամենը երկու շաբաթ է անցել: Այդ թեման, բնականաբար, ադրբեջանական հանրությանն ավելի է հուզում, քան ֆրանսիական Նոր Կալեդոնիայում Իլհամ Ալիեւը կողմից վարձահրավիրված մի քանի անձանց ճակատագիրը կամ նույնիսկ Ֆրանսիայի նախագահի հետ նրա տարաձայնությունները: Քանի որ Ադրբեջանում անկախ լրատվամիջոց չկա, պարզ է, որ հեռուստաընկերությունների լրագրողները հնչեցրել են այն հարցերը, որ ձեւակերպել է Իլհամ Ալիեւի աշխատակազմը:

Այս համատեքստում չափազանց էական է, որ Ալիեւը չի ցանկացել անդրադառնալ Բաքու-Գրոզնի օդանավի աղետին: Այլապես հեռուստաընկերություններից մեկին կարտոնվեր, որ այդ մասին նրան հարցնի: Ալիեւն, այսպիսով, ադրբեջանական օդանավի աղետից երկու շաբաթ անց այլեւս Մոսկվային ասելիք չունի:

Պուտինի մամուլի քարտուղարն ասում է, որ Ռուսաստանի նախագահը «միջադեպի համար ներողություն է խնդրել»: Հունվարի 6-ին Իլհամ Ալիեւն ընդունել է օդանավի անձնակազմի զոհված անդամների հարազատներին եւ հայտարարել, որ ինքը հետեւողական է, բավարաված չէ «ներողություն խնդրելով» եւ պահանջում է, որ մեղավորները բացահայտվեն, ենթարկվեն քրեական պատասխանատվություն, Ռուսաստանը փոխհատուցում վճարի Ադրբեջանի կառավարությանը եւ զոհվածների ու վիրավորվածների ընտանիքներին:

Հաջորդ օրը կայացած մամուլի ասուլիսին չանդրադառնալով այդ խնդիրներին, առհասարակ անուշադրության մատնելով օդանավի աղետի թեման՝ Իլհամ Ալիեւը, հավանաբար, ընդառաջել է Կրեմլի «հորդորներին»:

Պեսկովն ասում է, որ Պուտինը ներողություն է խնդրել, քննչական մարմիններին տրվել է հանձնարարական: Այդպիսով նա «երախտագիտություն է հայտնում» Իլհամ Ալիեւին, որ անսացել է Մոսկվայից հղած ազդակներին եւ քաղաքացիական օդանավի աղետի թեման չի արծարծել:

Ի՞նչ ազդակներ է Պուտինը հղել Ալիեւին՝ կարելի է մի քանի ենթադրություն անել: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները խորքային բազմաթիվ բարդություններ ունեն, եւ ցանկացած բացահայտում Ալիեւի համար կարող է չափազանց խնդրահարույց լինել: Վլադիմիր Պուտինի հետ նրա անգամ հեռակա բանավեճը հղի է Ադրբեջանում ներքաղաքական ապակայունացման սպառնալիքով։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական հանրության ճնշող մեծամասնությունն Ռուսաստանը եւ ռուսներին համարում է «գյավուր-թշնամի»:

Քաղաքական առումով հակառուսական են ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունները՝ «Մուսավաթը» եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատը: Բացահայտել Պուտինի հետ հակասությունները՝ Ալիեւի համար նշանակում է աջակցություն խնդրել այդ երկու ընդդիմադիր ուժերից: Շատ հավանական է, որ Ադրբեջանի՝ որպես կայացող թուրքական պետության, համար նախընտրելի է հենց այդ տարբերակը:

Բայց Ալիեւի խնդիրն այն Ադրբեջանն է, որտեղ ինքն ունի իշխանություն եւ այն կարող է ժառանգել որդուն կամ Մեհրիբան Ալիեւային: Մոսկվայում դա գերազանց գիտեն եւ, երեւում է. Ալիեւի «ցավոտ կետը սեղմել են»: Նա հասկացել է եւ կայացրել Բաքու-Գրոզնի օդանավի աղետի թեման լուսանցքայնացնելու որոշում: Պուտինի մամուլի խոսնակն արձանագրել է այդ «առաջընթացը»: Բայց Ալիեւը ցանկացած պահի կարող է նոր անակնկալ մատուցել: Մոսկվան, երեւի, այդ տարբերակը հաշվարկել է. Պեսկովը խորհուրդ է տալիս սպասել օդանավի աղետի քննության ավարտին: Ռուները ման դեպքի համար ասում են а там видно будет…

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է