Լրահոս 24/7
09.01.2025

Ալիևը հստակ որոշում ունի․ առաջիկայում գնալ ագրեսիայի․ Տաթևիկ Հայրապետյան

Ալիևը հստակ որոշում ունի․ առաջիկայում գնալ ագրեսիայի․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․

«Ալիևի տարեսկզբյան ելույթը վերլուծելիս, ես նշել էի, թե որ երկրներին ու դերակատարներին է նա թիրախավորել։ Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ թիրախավորումը, բացի արդեն հայտնի հանգամանքներից, որոնց մասին տարբեր առիթներով խոսել եմ։

Ըստ իս՝ դա պայմանավորված է նրանով, որ այդ դերակատարներից յուրաքանչյուրը այս կամ այն չափով զսպում է Ադրբեջանի հավանական ագրեսիան՝ Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մյուսները։ Հենց դա է Ալիևի բարկության պատճառը, քանի որ ագրեսիայի գնալու համար իրեն պետք է առնվազն չեզոքություն կամ կանաչ լույս, ինչը նա դեռևս չի ստանում՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված։

Իսկ ՀՀ իշխանությունները այս ամենը հաշվի առնելու ու աշխատելու փոխարեն, զբաղված են Ալիևի հոգեբանի դերը ստանձնելով ու հերթական զիջումների մասին իրենց պատրաստակամությունը հայտնելով՝ իբր թե դրանով հանգստացնելու են Բաքվի բռնապետին։

Ալիևը հստակ որոշում ունի՝ առաջիկայում գնալ ագրեսիայի՝ անկախ նրանից, թե որքան նոր զիջումներ կկորզի Փաշինյանից։ Այստեղ կարևոր է ոչ թե հերթական անգամ մեր իրավունքներից հրաժարվել, այլ գիտակցել, թե ովքեր են դեր խաղում այդ ագրեսիայի զսպման գործում և հենց այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։ Բայց դե եթե մեր պետության ԱԳՆ ղեկավարը լրագրողի հարցին ի պատասխան, թե որքան ինտենսիվ են աշխատում ագրեսիան զսպելու համար տարբեր դերակատարների հետ, ասում է, որ աշխարհը նույնը չէ, մոլորակը այլ կերպ է պտտվում և միակ ուղին Բաքվի հետ խոսելն է, ապա ակնհայտ է դառնում՝ ոչ մի իրական քայլ չի արվում այդ ագրեսիան զսպելու համար, իսկ զիջումներով այն զսպելու ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։

Ալիևը շատ անկեղծ է իր նպատակների մեջ, դրանք չտեսնել հնարավոր չէ։ Ուստի անհեթեթ օրակարգերով դաշտը լցնելու փոխարեն ավելի լավ է աշխատել ագրեսիան զսպելու համար, քանի դեռ ժամանակ կա»։

Լրահոս
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
12:09
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
11:55
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
11:35
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
11:12
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
11:05
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր