Լրահոս 24/7
10.01.2025

Ետ վերադարձնելով Իլհամ Ալիեւի դիմանկարը

Ետ վերադարձնելով Իլհամ Ալիեւի դիմանկարը

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցում Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն»:

Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո ադրբեջանցի տասնյակ ընդդիմադիրներ նրա եւ Ալիեւի միջեւ շատ արդարացի զուգահեռներ են տարել եւ հույս հայտնել, որ ադրբեջանական հանրությունը կարթնանա եւ կտապալի ալիեւյան հանցավոր դիկտատուրան, որ հաստատվել է դեռեւս 1969 թվականին, երբ խորհրդային ՊԱԿ-ի գեներալ-լեյտենանտ Հեյդար Ալիեւը նշանակվել է կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում:

«Արմենպրեսին» հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքն Իլհամ Ալիեւին «ֆաշիստը դու ես» ոճով չի պատասխանի: Պետական-պաշտոնական մակարդակում նման դիրքորոշումը, գուցե, հիմնավոր է, բայց դրանից չի հետեւում, թե Հայաստանի քաղաքական ուժերը, ԼՂ բռնատեղահանված բնակչության ներկայացուցիչները, փորձագետները եւ մամուլը նույնպես չպետք է Ադրբեջանի նախագահի դիմանկարը վերադարձնեն իրեն:

Ադրբեջանական ֆաշիզմը որպես քաղաքական երեւույթ նկատված եւ արձանագրված է հենց ադրբեջանցի մի քանի պարկեշտ ուսումնասիրողների կողմից: Առաջին դրսեւորումը հետեւել է ԼՂԻՄ մարզխորհրդի 1988 թ. փետրվարի 20-ի նստաշրջանին, երբ հաջորդ օրը մի քանի հազար ադրբեջանցիներ Աղդամից գրոհել են Ասկերանի շրջանի Խրամորթ եւ Խանապատ գյուղերը՝ իրենց ճանապարհին ավերելով ամեն ինչ: Ամբոխը կանգնեցվել է Ասկերան քաղաքում: Զարդուշտ Ալիզադեն եւ Ռասիմ Աղաեւը «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում վկայում են, որ երկու ադրբեջանցի երիտասրարդներ այդ օրն սպանվել են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակցի կողմից:

Չորս օր անց Խորհրդային Միության գլխավոր դատախազի տեղակալ Կատուսեւը Բաքվի հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երկու ադրբեջանցի սպանվել է «հայ ծայրահեղականների կողմից արձակված կրակոցների հետեւանքով»: Այդ հայտարարությունը, ինչպես նաեւ Կապանից «բռնատեղահանված ադրբեջանցիների» ցուցադրական շրջայցերը Սումգայիթում հրահրել են զանգվածային ցույցեր: Փետրվարի 27-ին Սումգայիթի դպրոցներից մեկի տնօրեն բանաստեղծի համարում ունեցող Խըդըր Ալիեւը, ելույթ ունենալով քաղաքային իշխանության առաջին դեմքերի մասնակցությամբ հանրահավաքում, հնչեցրել է «մահ հայերին» կոչը: Սկսվել է Սումգայիթի հայ բնակչության կոտորածը:

Զարդուշտ Ալիզադեն եւ Ռասիմ Աղաեւը վկայում են, որ Ադրբեջանում իշխանության վերադառնալուց, նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո երբ Հեյդար Ալիեւն առաջին անգամ այցելել է Սումգայիթ, նրան դիմավորել են բազմամարդ հանրահավաքով: Ելույթի մի պահի Հեյդար Ալիեւը դիմել է ամբոխին. «Իսկ որտե՞ղ է մեր սիրելի Խըդըրը»:

Նրանք ջերմ գրկախառնվել են՝ Սումգայիթի հայկական ջարդերի իրական կազմակերպիչը եւ նրա կամքը մոլեռանդներին հասցնողը: Խըդըր Ալոեւը նույն տարում ընտրվել է Միլլի մեջլիսի պատգամավոր, երկար տարիներ գլխավոր Հեյդար Ալիեւի հիմնադրած՝ իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության Սումգայիթի կառույցը:

Իլհամ Ալիեւը հիշեցրել է «Երկրապահի» համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, այն որակել «ֆաշիզմի վկայություն»:

Ադրբեջանի նախագահը հոր կենսագրության եւ գաղափարա-քաղաքական «ուսմունքի» գիտակ է համարում իրեն: Նա պետք է հիշի, որ երբ Հեյդար Ալիեւը Նախիջեւանից Ադրբեջանի ԳԽ պատգամավոր է ընտրվել եւ ներկայացել առաջին նստաշրջանին, իշխանամետ պատգամավորների կողմից սուր քննադատության է ենթարկվել՝ կոմունիստական ղեկավարի պաշտոնում ամենաթողության, կաշառակերության եւ կոռուպցիայի համար:

Ի՞նչ «արդարացում» է ընտրել Հեյդար Ալիեւը: Նա ելույթի խոսք է խնդրել եւ մոտ տասնհինգ րոպե խոսել, թե կոմունիստական իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ինչպիսի խտրական քաղաքականություն է վարել, ինչպես է զարգացրել Շուշին, ադրբեջանաբնակ գյուղերը, արդյունքում հասել նրան, որ ինքնավար մարզի բնակչության կառուցվածքում ադրբեջանցիների թվաքանակը 14-ից հասել է 25 տոկոսի:

Ահա ֆաշիզմը, որ խոստովանվել է ոչ թե մի ՀԿ-ի միջոցառմանը, այլ պետական իշխանության բարձրագույն մարմնի ամբիոնից, մի մարդու կողմից, որ շուրջ մեկուկես տսանմյակ գլխավորել է խորհրդային Ադրբեջանը եւ հակահայկականության քաղաքականության այդ պաշարով վերադարձել իշխանության արդեն անկախ Ադրբեջանում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է