Լրահոս 24/7
11.01.2025

Վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց:

Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Շրջայցից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար: Ուրիշ բան, մեկը պիտի սովորի լավ ապրել որպես ֆիզիկոս, երկրորդը՝ որպես քիմիկոս, երրորդը՝ որպես մարզիչ, չորրորդը՝ որպես վարսահարդար, հինգերորդը՝ որպես գործարար, վեցերորդը՝ որպես կառավարիչ, բայց դպրոցի նպատակը, ամենակարևոր նպատակը մարդկանց սովորեցնելն է լավ ապրել, ինչպես լավ ապրել»:

Վարչապետի խոսքով՝ այս ընդգծումով, կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի: «Սա չափազանց կարևոր է, և սա է, կարծում եմ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բովանդակային նպատակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով դպրոցի ընձեռած հնարավորությունների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ նպատակադրումը նաև այն է, որ դպրոցը ոչ միայն բուն դասապրոցեսի ընթացքում ապրի, այլև դրանից հետո, այսինքն՝ ստեղծագործելու անսահման հնարավորություն ունենա:

«Եվ ես այսօր ուրախ եմ, սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, որ դուք ստեղծագործելու, ըստ էության, անսահման հնարավորություն եք ստացել` ստեղծագործելու ֆիզիկայի ուղղությամբ, քիմիայի, մաթեմատիկայի, ինժեներության, սպորտի, արվեստի, գրականության: Եվ ես ձեզ ընդամենը մաղթում եմ, որ ստեղծագործելու այս հնարավորությունն օգտագործեք, որովհետև դա ձեզ կօգնի, որ դուք լավ ապրեք, ընդ որում՝ այսօր, որովհետև ամենատարբեր պրոբլեմները հաղթահարելու և նույնիսկ ամենօրյա միջավայրում լավ ապրելու ձևը ստեղծագործելն է, ստեղծագործական հաճույք ապրելը և այդ ստեղծագործությունից էներգիա ստանալը»,-նշել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի իրականացման համար: Վարչապետը խոսել է յուրաքանչյուրի ներդրումը չթերագնահատելու մասին և այս համատեքստում շնորհակալություն հայտնել բոլոր հարկ վճարողներին.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, բոլոր աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող մարդկանց, ում գեներացրած միջոցներով կառուցվել է այս դպրոցը և կառուցվում են մյուս դպրոցները»:

Ամփոփելով իր խոսքը՝վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին դպրոցի կառուցման և այս օրվա առիթով:

Լրահոս
ՀՀ նախագահն ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
21:04
ՀՀ նախագահն ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
20:01
Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
19:10
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
Սուտ է և կեղծիք. Արթուր Սարգսյանը՝ իրեն վերագրվող արարքների մասին
16:55
Սուտ է և կեղծիք. Արթուր Սարգսյանը՝ իրեն վերագրվող արարքների մասին
Անդրադարձել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերին
16:39
Անդրադարձել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերին
Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից
16:19
Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
15:41
Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Վարչապետն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ
15:17
Վարչապետն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ
Ոչ մեկը ՀՀ-ում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք․ Սուքիասյան
14:53
Ոչ մեկը ՀՀ-ում չի կարող հեղաշրջում անել, ականջներիդ օղ արեք․ Սուքիասյան
Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ կարող են գտնել. Նարեկ Կարապետյան
14:32
Չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ կարող են գտնել. Նարեկ Կարապետյան
Միացյալ Նահանգները կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա. Թրամփ
14:16
Միացյալ Նահանգները կշարունակի զենք ուղարկել Ուկրաինա. Թրամփ
Մայր Աթոռը ՀՀ-ի տարածքում է, իսկ ՀՀ-ում իրավապահների քննության համար փակ տարածք չկա.  Ալեքսանյան
13:52
Մայր Աթոռը ՀՀ-ի տարածքում է, իսկ ՀՀ-ում իրավապահների քննության համար փակ տարածք չկա. Ալեքսանյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
13:28
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
ԵՄ-ն ՌԴ-ի դեմ կկիրառի ամենախիստ պատժամիջոցները. Բարո
13:05
ԵՄ-ն ՌԴ-ի դեմ կկիրառի ամենախիստ պատժամիջոցները. Բարո
ՌԴ-ն կարող է օգնել կողմերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումների մոտարկման հարցում. Լավրով
12:37
ՌԴ-ն կարող է օգնել կողմերին Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիրքորոշումների մոտարկման հարցում. Լավրով