Լրահոս 24/7

2024-ին ՀՀ-ն շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

Ամփոփելով 2024-ը գրառումների շարքից

2024 թ. ՀՀ շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։

Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։
Կայացել է նաև ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար, որի շրջանակներում, ի թիվս այլ թեմաների, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի, այդ թվում նաև՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Այցերի ժամանակ նախարար Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցներին՝ անդրադառնալով ինչպես Մերձավոր Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին։

Տեղի է ունեցել նաև նախարար Միրզոյանի աշխատանքային այցը Բահրեյն, որտեղ ՀՀ-ն արդեն երկրորդ անգամ մասնակցել է «Մանամայի երկխոսություն» միջոցառմանը։
Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ևս ձևավորվել է հետաքրքիր և խոստումնալից երկխոսություն: Քաղաքական օրակարգից զատ, նշենք որ 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, ինչն էականորեն նպաստել է շբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով:

Շարունակվել են աշխատանքները Ծոցի տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Հունիսին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինի Պետությունը, որին հաջորդեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Պաղեստինի Պետության վարչապետի կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմունիկեյի ստորագրումը:

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարար Միրզոյանն անդրադարձավ նաև Սիրիային.

«Սիրիայում վերջին իրադարձություններից հետո կամ ընթացքում, եթե հետևել եք, տեղյակ եք մամուլի հրապարակումներից, մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք այդ երկրից` սկզբից Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության, այնուհետև Դամասկոսում մեր դեսպանության անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և համապատասխանաբար Հալեպից։ Այնուհետև, նրանք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում։ Հաստատվել են կապեր նոր ադմինիստրացիայի հետ, նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել»:

Թիվ 1

Recent Posts

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ…

4 hours ago

Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…

4 hours ago

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…

5 hours ago

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…

5 hours ago

Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…

5 hours ago

Արամ Առաջինը մեկնել է Վատիկան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…

6 hours ago